25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այս ծանր վիճակից դուրս գալու բանալին իշխանության ձեռքում է գտնվում

PR տեխնոլոգ Վիգեն Խաչատրյանը կարծում է՝ ապրիլի երկուսին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ ՝  ՀՀԿ-ի ակտիվ քարոզարշավի  նպատակը ոչ թե ձայներ ստանալն էր, այլ մթնոլորտ ձևավորելն ու պատռանք ստեղծելը. ՀՀԿ-ի  ձայները այսպես թե այնպես երաշխավորված էին:

«Ձեռներեցությունը պիտի տարանջատված լինի իշխանություններից: Լավ է ապրում այն հասարակությունը, որի սեփականությունը պաշտպանված է, իսկ  մեր երկրում դա չկա: Ընտրություններում  այս քաղաքական հարցադրումները բացակայում էին: Եթե ընդդիմադիր ուժերը մի  ճակատ ձևավորեր, տեսականորեն, այդ ուժը կկարողանար հաղթել իշխանություններին: իսկ եթե այդ ճակատը չձևավորվեց, տրամաբանական է, ՀՀԿ-ն պիտի հաղթանակ տաներ»:

Բանախոսը շեշտեց՝ մեր երկիրը ծանր վիճակում է գտնվում. այդ  ծանր վիճակից դուրս գալու  բանալին իշխանության ձեռքում է գտնվում:
«Պետությունը չի վերանա. ես հեռու եմ ծայրահեղ  գնահատականներից, բայց վիճակը ծանր է», – շեշտեց բանախոսը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ