11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Անհամբեր սպասում եմ»

Ֆիլմի գլխավոր և համաշխարհային տարածում ունեցող պրեմիերան, անշուշտ, պետք է լիներ և եղավ Լոս Անջելեսինը։ Հենց այդ պրեմիերան էր, որ աշխարհի էկրաններ ու էջեր կարող էր հասցնել ու հասցրեց ֆիլմը, Հայոց ցեղասպանությունը, Քըրք Քրքորյանին, հայ ժողովրդին, պրեմիերային մասնակցող և միջոցառումը բարձրացնող աստղերին՝ Քիմ Քարդաշյանին, Սերժ Թանկյանին, մյուսներին։ Ուժեղ էր, ապրիլի 24-ին ընդառաջ՝ հատկապես։ Հարցս հետևյալն […]

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ավստրիական հեղինակավոր լրատվամիջոցների թղթակիցներին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ավստրիական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց ավստրիացի լրագրողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին հայ-ավստրիական հարաբերություններին, Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանը, տարբեր տարածաշրջանային խնդիրների և դրանց հանգուցալուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին, Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին և երկրում իրականացվող բարեփոխումներին, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի […]

Իրանի նախագահի թեկնածուների անուններն արդեն հայտնի են

Քանի որ արդեն հայտնի են Իրանում մոտ մեկ ամիս հետո կայանալիք նախագահական ընտրությունների մասնակից վեց թեկնածուները, ապա, հաշվի առնելով մեր հարավային հարևանի էթնիկ-դավանական և լեզվական առանձնահատկությունները, կարծում եմ՝ կարևոր կլինի հասկանալ, թե ինչ ծագում ունեն և որտեղից են սերում մերձավորարևելյան այս գերտերության նման բարձր պաշտոն ստանձնելու հավակնություն ունեցողները: Գործող նախագահ Հասան Ռուհանին ծագումով Սեմնան նահանգի […]

ՍԱՊԾ-ն լոլիկի մոնիտորինգ է իրականացնում նաև շուկայում. անհանգստության որևէ հիմք չկա

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արդեն հայտարարել էր, որ ՍԱՊԾ սահմանային հսկիչ կետերի տվյալներով՝ Թուրքիայից Հայաստան այս տարվա ընթացքում լոլիկ չի ներկրվել: Այդուհանդերձ, Ծառայությունն իրացման շուկայում պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնում՝ պարզելու նպատակով, թե որքանո՞վ է անվտանգ շուկայում իրացվող լոլիկը: Անվտանգության ցուցանիշները, որոնց նկատմամբ պետական վերահսկողություն է իրականացվում, այդ թվում՝ սահմանային, ամրագրված են Եվրասիական տնտեսական […]

Խելագար կնոջ միջից փորձել են հանել չարքը․ սարսափելի կադրեր /տեսանյութ/

Յութուբում սարսափելի տեսանյութ է տարածվել, որում խելագար կնոջ միջից փորձում են հանել չարքը։ Դեպքը տեղի է ունեցել Ասիայի հյուսիս-արեւելյան երկրներից մեկում, նշվում է, որ այստեղ նման սովորույթները լայն տարածում ունեն։

«Պետք է համարձակորեն որակ փոխենք». Վարչապետը հանդիպել է ֆերմերների հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում հանդիպել է ֆերմերային տնտեսությունների մի շարք ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները, զարգացման ուղիներն ու իրականացվող ծրագրերը: Վարչապետը նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ձևակերպել է ոլորտում առկա բոլոր խնդիրներն ու դրանց լուծումները, որպեսզի գյուղատնտեսությունը դառնա արդյունավետ ու ժամանակակից: «Մեր բոլոր ծրագրերն ուղղված են կոոպերացիաների զարգացմանը, ժամանակակից […]

Ջենիֆեր Լոպեսը միացել է #KeepThePromise արշավին /տեսանյութ/

Հանրահայտ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը միացել է «պահիր խոստումը» #KeepThePromise   արշավին: «Մենք բոլորս պետք է մտածենք մարդու իրավունքների մասին, հոգ տանելով փախստականների ու երեխաների մասին: Ես Ջենֆեր Լոպեսն եմ, և ես խոստանում եմ ընդմիշտ պահել խոստումս»,- իր տարածած տեսանյութում ասում է երգչուհին: Նշենք, որ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին #KeepThePromise   արշավին բազմաթիվ հանրահայտ աստղեր են միացել։  

Նախագահը բարձր է գնահատել ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ խնդրում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և բարձր գնահատել Հայաստանին ու հայ ժողովրդին հուզող հարցերի հետ կապված Ֆրանկ Էնգելի ակտիվ գործունեությունը: Նախագահ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել ԵԽ պատգամավորին պարբերաբար Արցախ այցելելու և ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ օբյեկտիվ պատկերացում կազմելու տեսանկյունից իրավիճակին տեղում ծանոթանալու, արցախահայության տրամադրությունների […]

«Տարոն Մարգարյանը աշխատող մարդ է, նա ուժեղ թիմ ունի»

Երևանի ավագանու թեկնածու, մաեստրո Երվանդ երզնկյանը կարծում է  Տարոն Մարգարյանին հարկավոր է հավատալ ոչ միայն նրա գենի համար ու նրա հորը ճանաչելու համար:  Այս մասին վերջինս հայտարարեց  Արաբկիր վարչական շրջանում՝ ընտրողների հետ հանդիպման ընթացքում:  «Ես հավատում եմ Տարոն Մարգարյանին,  ոչ թե նրա համար որ նա բարեկարգել է մանկապարտեզները, երաժշտական դպրոցները… Այդ մասին շատերը գիտեն:  Ես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի