07 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ծեծկռտուք կարաոկե ակումբում.Գործը ՀՔԾ-ում է

 Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել Գևորգ Թ.-ի և Էդգար Ա.-ի կողմից բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը: Այսպես, համաձայն քրեական գործով ձեռք բերված նյութերի, 27.09.2016թ.-ին Երևան քաղաքի Մովսես Խորենացի 28 հասցեում գործող Վոյս կարաոկե ակումբի այցելուներ […]

Համակերպվել է (տեսանյութ)

«Եթե չեմ սխալվում` 2 օր առաջ Գագիկ Ծառուկյանն այլևս չասաց, որ իրենք այլընտրանք են, ասաց, որ տեսնում եք ընդդիմություն ենք: Ես կարծում եմ, որ նրանք համակերպվեցին այն մտքի հետ, որ կարող են որպես ընդդիմություն հանդես գալ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը` խոսելով «Ծառուկյան» դաշինքի ու դրա դերի մասին խորհրդարանում: Ըստ […]

Միհրան Հարությունյանն ու Արմենչիկը

Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն ԱՄՆ-ում հանդիպել է խառը մենամարտերի վարպետ Մանվել Գամբուրյանին և  երգիչ Արմենչիկին: Վերջիններիս հետ լուսանկարվելով՝  Միհրան Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել իր  սոցիալական ցանցերում:  

Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը

Ապրիլի 28-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով:

Երևանի հ. 147 դպրոցն այսուհետ կկրի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը

Երևանի ավագանու ապրիլի 26-ին գումարված նիստում ավագանին քննարկել և հաստատել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ առաջարկված մայրաքաղաքի հ. 147 հիմնական դպրոցը Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ անվանակոչելու մասին որոշման նախագիծը:   Նշվել է, որ Արցախյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված հայորդին 2003-2011թթ. սովորել է այդ դպրոցում: Շնորհակալություն հայտնելով ավագանու անդամներին՝ որոշման նախագծին միաձայն կողմ քվեարկելու […]

« Պիտի համբուրեմ իմ ընտրյալի ճակատը» /տեսանյութ/

«Հնարավոր չէ, որ միանգամից ամեն հարց լուծվի: Բայց այսօր աշխատանք է կատարվում: Մեր ընտրյալ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ Տարոն Մարգարյանը թող իր աշխատանքը կատարի: Բոլորիդ կոչ եմ անում՝  ընտրեք Տարոնին»,-Շենգավիթ համայնքում ՀՀԿ-ի ավագանու թեկնածուների հետ հանդիպման ժամանակ խոսափողին մոտենալով ասաց տարեց կինը: Մոտենալով Տարոն Մարգարյանին տարեց կինը ասաց.« Պիտի համբուրեմ իմ ընտրյալի ճակատը»: Մանրամասները՝ տեսանյութում:

Նախագահի տրամադրվածությունն է կոալիցիա ձևավորել (տեսանյութ)

«Այսօր պարզ երևում է, որ այն քաղաքական ուժերը, որոնք շատ խիստ ընդդիմադիր կեցվածք են ունեցել, արդեն իսկ իրենց հարցազրույցներում, տարբեր ելույթներում ցանկություններ են հայտնում, որ ինչ-որ կերպ մաս կազմեն իշխանությունների: Դա հաճելի է, որ եկել են այն գիտակցության, որ պետության զարգացմանն ընդհանուր մոտեցմամբ պետք է գալ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ […]

3 из 9 77-ամյա կինը որոնվում է ՌԴ Սարատովի մարզի Պետրովսկի շրջանի ադմինիստրացիայի կողմից

«Վթարային բնակֆոնդում բնակվող քաղաքացիների վերաբնակեցման» ծրագրի իրականացման շրջանակներում հատկացված տան իրավունքի ձևակերպման նպատակով՝ Ռուսաստանի Դաշնության Սարատովի մարզի Պետրովսկի շրջանի ադմինիստրացիայի կողմից որոնվում է 1940 թվականին ծնված ՌԴ քաղաքացի Էլմիրա Ֆահրադի Հայրապետովան, որը, ըստ տեղեկությունների, 2014 թվականին ժամանել է ՀՀ:   Էլմիրա Հայրապետովայի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 055 00 22 08 կամ […]

Հեղինե Բիշարյանի նոր պաշտոնը

«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով 2002 թվականից Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահն է,  կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանին նշանակել  է Հայաստանում եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտորի պաշտոնում: Henaran.am-ը  Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայից տեղեկացավ, որ լուրը համապատասխանում է իրականությանը:  

«Աստված տա, որ իրենք իրենց մեջ ուժ գտնեն»

«Այստեղ միանշանակ կարելի է ասել, որ նրանց նախընտրական հիմնական մեխը, որ ուղղված էր իշխանության մեջ, չառաջացրեց այն տպավորությունը, որ դեռևս երեկ իշխանության մեջ գտնվող անձը, որ 25 տարի իշխանության մեջ է  եղել, կարող  է դառնալ ընդդիմադիր քաղաքական գործիչ անկախ իր արտահայտած մտքերից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը` խոսելով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված