10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ագրամունտը վաղը պետք է հայտարարի իր հրաժարականը

ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Այս պահին ԵԽԽՎ-ում ելույթ է ունենում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը։ ԵԽԽՎ քաղաքական խմբերի ճնշմամբ, ԵԽԽՎ նախագահի պաշտոնը դեռ (վստահաբար՝ վերջին օրը) զբաղեցնող իսպանացի Պեդրո Ագրամունտին արգելվեց նախագահել այս նիստը, որին Պեդրոն շա՜տ երկար էր սպասել։ Ագրամունտին պարտադրված այս ստորացուցիչ իրավիճակը ցրում է վերջին կասկածները. Ագրամունտը վաղը […]

Քուվեյթցի գործարարը հետաքրքրված է Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց  քուվեյթցի գործարար Չարլզ Հայդերին։ Ողջունելով հյուրին՝ նախարարը ներկայացրեց մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող ճանապարհաշինական ծրագրերը՝ առանձնացնելով պետություն – մասնավոր հատված համագործակցությամբ իրականացվող ծրագրերը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Չարլզ Հայդերը ներկայացրեց ճանապարհաշինական ոլորտի գործունեության շրջանակները՝ նշելով, որ ճանապարհներ են կառուցել աշխարհի տարբեր երկրներում: Նրա խոսքով՝դրանք […]

««Եվրատեսիլ»-ին մասնակցելն ինձ համար երազանք է եղել»

Ապրիլի 30-ին, ինչպես հայտնի է, «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնելու է Կիեւ, որտեղ մայիսի 1-ին կկայանա Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկի առաջին փորձը` եվրատեսիլյան բեմում: Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում տեղեկացրեց «Եվրատեսիլ»-ի հայաստնյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:   Fly With Me երգի հեղինակ Լիլիթ Նավասարդյանը խոսեցին իրենց սպասելիքներից եւ Հայաստանի ելույթի մանրամասներից:   «Շատ մեծ ոգեւորությամբ ենք պատրաստվում […]

Դեղերի էքսպորտի ցատկը

Դեղարտադրության ոլորտում գործող ընկերությունները 2016 թվականին 8 մրդ դրամի արտադրանք են տվել, ինչը գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը 6%-ով: Այն ժամանակ արտադրանքի 60,7%-ը արտահանվել է: 2017 թվականին դրական միտումը պահպանվել է, ինչի արդյունքում դեղերի արտադրությունը ավելացել է 25%-ով, իսկ արտահանման ծավալները առաջին երկու ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 35%-ով: Էկոնոմիկ զարկերակ […]

Առանց սակագնի բարձրացման տրանսպորտային բարելավված համակարգ կլինի

Երևանի փոխքաղաքապետ, ՀՀԿ ավագանու թեկնածու Վահե Նիկոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ քաղաքի տրանսպորտային համակարգի խնդրին: Նա հայտնեց, որ հունիսի վերջին տրանսպորտային ոլորտի բարեփոխումների փաթեթ պետք է ներկայացվի  խորհրդատուի հետ: Ծրագրի վերջնական հաստատումից հետո  2018 թ-ի սկզբին կլինի նոր տրանսպորտային համակարգ` նրա ներկայացմամբ:  Հարցին, թե իսկ ինչքան ֆինանսական միջոց է հարկավոր դրա համար, նա պատասխանեց. «100 մլն […]

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցություններ են տարվում

Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի (Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու) շուրջ բանակցություններ վարելու առաջին փուլը: ՀՀ բանակցային խումբը ղեկավարելու է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: (Բանակցություններին մասնակցելու են  Եվրոպական միությունում ՀՀ առևտրային կցորդ Վ. Սիմոնյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության երկրորդ քարտուղար Վարդուհի Մելիքյանը, ՀՀ արտաքին […]

Ստամբուլում պայթել է ուսանողական ավտոբուսը /ֆոտո/

Ստամբուլում պայթել է միկրոավտոբուսը, որը մասնավոր համալսարանի ուսանողների էր տեղափոխում։ Պայթյունի արդյունքում 7 հոգի վիրավորել է։ Պայթյունից անմիջապես հետո վարորդին հաջողվել է անվտանգ կանգնեցնել մեքենան, որն անմիջապես հրդեհվել է։  Ոստիկաններն այժմ ուսումնասիրում են պայթյունի պատճառները։ Հնարավոր է՝ մեքենան տեխնիկական խնդիր է ունեցել, սակայն ահաբեկչության հնարավորությունն էլ չի հերքվել։  Ականատեսները, սակայն, պատմել են, որ պայթյունի պատճառը […]

Դրական միտում կա

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը  անդրադարձավ օրերս անցկացվող  տոնավաճառների աշխատակիցների բողոքի ակցիաներին: Վարչապետը  ՊԵԿ նախագահին հարցերց, թե ինչ վիճակում են հարաբերությունները բողոքող աշխատակիցների հետ: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը  պատասխանեց, որ իրենց կողմից իրականացվող ստուգումները զուտ նախազգուշացնող բնույթ են կրել և որևէ տնտեսվարող չի տուգանվել: ՊԵԿ նախագահի խոսքով՝ նախորդ տարվա նոյեմբեր ամսից իրենք […]

Ապրիլի 14-20-ը մայրաքաղաքում ծնվել է 385 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ ապրիլի 14-20-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 385 երեխա՝ 208 տղա, 177 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 36626 քաղաքացի: 

Վազգեն Մանուկյանն ընդունել է «Մեծ Արևելք» մասոնական կազմակերպության ղեկավարին

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ընդունել է Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնականկազմակերպության ղեկավար, Մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասին:   Հանդիպման ընթացքում շոշափվել են Հայոց Ցեղասպանության խնդիրը, ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գործընթացները, ազատության, հավասարության, արդարության հարցերը, նեոլիբերալիզմի հետևանքով հասարակություններում առաջացող սոցիալական բևեռացումը և այլն:   Քրիստոֆ Աբբասը նշել է, որ հիացած է հայ ժողովրդի արդարության ձգտումով` հատկապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի