Ի՞նչն է ամենագեղեցիկ բանն աշխարհում
Ամենագեղեցիկ բանն աշխարհում մոր աչքերն են, թեկուզ միայն մայր ունենալու համար արժե աշխարհ գալ: Ավ. Իսահակյան
Ամենագեղեցիկ բանն աշխարհում մոր աչքերն են, թեկուզ միայն մայր ունենալու համար արժե աշխարհ գալ: Ավ. Իսահակյան
«Քաղաքապետ կարող է լինել միայն Տարոն Անդրանիկովիչ Մարգարյանը: Նրան ամեն բան անցել է գենետիկայով, քանի որ իրա պապան իմ շեֆն ա եղել, ու ես գիտեմ իրենց տեսակը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի Շենգավիթ համայնքի բնակչուհի Անժելա Ասլանյանը: Տարեց կինը նկատեց, որ ամեն անգամ Տարոն Մարգարյանին նայելուց հիշում է նրա հորը.«Հուզվում եմ…»: Նադեժդա Միրզոյանն էլ նկատեց, […]
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով ն Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի` Մադրիդի «Ռեալի» հետ (3:2) հանդիպմանը: «Մենք ուղևորվել էինք «Սանտիագո Բեռնաբեու» հաղթանակի ակնկալիքով, որպեսզի պահպանենք չեմպիոն դառնալու հնարավորությունը: Առջևում դեռ շատ երկար ճանապարհ կա անցբելու: Մենք վերադարձանք Բարսելոնա մեծ ուրախությամբ` կատարելով շատ կարևոր քայլ»,- գրել է Մեսսին: Հիշեցնենք, որ […]
Ուրախ ապրելու համար մենք լույսի կարիք ունենք: Հովհաննես Ավետարանիչն ասում է, որ այդ լույսը եկել է աշխարհ ու բնակվում է յուրայինների մոտ: Եթե դուք այդ լույսը, այդ հույսն ու ուրախությունը չեք զգում ձեր կյանքում, ուրեմն կամ այդ լույսին յուրային չեք, կամ, չեք ընդունել իրեն, կամ էլ գիտեք իր մասին, բայց ապրում եք ձեր ուզած ձևով, […]
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է յուրաքանչյուր շաբաթ օր Երևան քաղաքում իրականացնել ներքին շաբաթօրյակներ՝ կարևորելով մեր համաքաղաքացիների մասնակցությունն այդ նախաձեռնությանը։ Քաղաքապետը հանձնարարել է «Սանիթեք» ընկերությանը, կոմունալ ծառայություններին, վարչական շրջանների համապատասխան ծառայություններին գույքագրել աղբի կուտակումների քրոնիկ վայրերը, իսկ աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը, ինչպես նաև քաղաքապետի […]
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Դանիել Իոաննիսյանի անձնական և ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունները ապօրինի հավաքելու և լրատվության միջոցով տարածելու դեպքի առթիվ: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում ուսումնասիրվել է 2017թ. մարտին մամուլում հրապարակված «Քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոաննիսյանի կենսագրության ուշագրավ դրվագները» խորագրով հոդվածը, որում առկա են […]
Մեր հուշարձանները, մեր ժառանգությունը շատ բազմաբնույթ է, և տուրիստական կազմակերպություններին կարելի է հրամցնել տարբեր տեսակի տուրիզմի ուղղություններ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը: Որպես օրինակ նա նշեց ժայռապատկերները, մոնումենտալ արվեստի կոթողները, վիշապաքարերը: «Կարող ենք քաղաքային միջավայրով գրավել, բայց դրանք պիտի համաձայնեցված լինեն երթուղիներով: Ունենք կրոնական պաշտամունքային եկեղացական համալիրներ, […]
Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Ավետիսյանի մահվան հանգամանքները։ Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արմենի Ավետիսյանը ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է 2017 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում: Նախնական տվյալներով՝ մահացու վնասվածքը Կ.Ավետիսյանը հասցրել է ինքն իրեն՝ իրեն ամրակցված գնդացրով: Դեպքի […]
Եվրամիության երկրներից ՄԻԱՎ վարակակիրների ամենամեծ թիվը Լատվիայում է։ Այդ մասին հայտարարել է ՄԻԱՎ-ասոցիացիայի ղեկավար Ինգա Ուպմացեն։ Միայն այս տարվա հունվարի մեկից Լատվիայում ՄԻԱՎ-ՁԻԱՀ 6 972 նոր դեպք է գրանցվել, հայտնում է РИА Новости-ն։ Ընդ որում, նշվում է, որ ՄԻԱՎ վարակակիրներ կան երկրի բոլոր տարիքային խմբերում՝ թե նորածինների, թե 55-անց մարդկանց շրջանում։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն)՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների առաջին համատեղ կոլեգիայի նիստին: Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ եռակողմ կոլեգիայի նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել իրավական համագործակցությանը և փորձի փոխանակմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հայկական կողմը […]
























