««Էրեբունի-Երևան 2800» գորգի ստեղծման գաղափարն ինքնատիպ նվեր կլինի մայրաքաղաքի հոբելյանին». Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ձեռագործ գորգերի գործարան: Ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է արտադրամասում և հետևել գորգերի ստեղծման ընթացքին: Տարոն Մարգարյանին ներկայացնելով ընկերության գործունեությունն ու ավանդական հայկական ձեռագործ գորգերի արտադրության այստեղ կիրառվող տեխնոլոգիաները և հմտությունները՝ գործարանի արտադրության գծով գլխավոր տնօրեն Լեոնիդ Անդրիասյանը նշել է, որ ամբողջությամբ պահպանվում են հայկական […]





































