14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Կրկես է սարքում. բերման է ենթարկվել քաղաքապետի թեկնածուի դուստրը

Երեւան Ավան թաղամասում գտնվող քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում լարված իրավիճակ է:

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը պահանջում է բացել դարակները, որտեղ իր պնդմամբ, գտնվում են ընտրակեղծարարության փաստեր: ՀՀԿ-ի շտաբի աշխատակիցները, սակայն, հրաժարվում են բացել դարակները:

ՀՀԿ շտաբի անդամը պնդում է, որ Զարուհի Փոստանջյանը պատռել է իր հագուստը և բռնությամբ փորձել բացել դարակը:

«Մեր տարածքի անդամների ցուցակներն են:Ինքը գողություն էր ուզում անել ու թույլ չտվեցինք»,-ասաց շտաբի անդամը:

«Մենք ունենք ահազանգ, որ երեկ երեկոյան այստեղ ընտրակաշառք են բաժանել, այս դարակներում այժմ գտնվում են ապացույցներ այդ մասին»,-ոստիկանին պատմեց Զարուհի Փոստանջյանը:

ՀՀԿ շտաբի անդամը պարզաբանեց, որ ոչ ոք իրավունք չունի իր դարակները ստուգել: Տարածքային կառույցի ղեկավարն էլ ոստիկանին խնդրեց այնպես անել, որ իրենց շտաբի բնականոն աշխատանքը կարգավորեն եւ իրենք հանգիստ շարունակեն իրենց գործունեությունը:

Ավելի ուշ ոստիկանները փորձեցին բերման ենթարկել հունից դուրս եկած քաղաքապետի թեկնածուին, սակայն վերջինս թույլ չտվեց՝ պնդելով, որ գործող պատգամավոր է և իր անձը անձեռնմխելի է:

«Տիկին Փոստանջյանը նպատակ ուներ կրկես սարքել ու ստացվեց իր մոտ: Ինչ վերաբերվում է, թե մենք ինչպես ենք վերաբերվում մաարդկանց, ապա կշեշտեմ, որ նորմալ»,-ասաց ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարը:

Նախնական տեղեկությամբ բերման է ենթարկվել Զարուհի Փոստանջյանի դուստրը:

Լարված վիճակը շարունակվում է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ