20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Նոր հնարավորություն է ստեղծվել

Այսօր ընտրություններին մասնակցելուց հետո քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց քաղաքացին «Ելքին» չի ընտրել միայն նրա համար, որ այս քաղաքական ուժը հայտնվի խորհրդարանում, այլև նրա համար, որ   մեր երկրում դրական փոփոխություններ լինեն:
 
 
«Ես  մասնակցում եմ Երևանի քաղաքապետի ընտրություններին որպես Երևանի քաղաքապետի թեկնածու, և ես ընտրվել եմ Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններից: Մեր թիմը կարծում է, որ մեր օգտին քվեարկել են ոչ թե ուղղակի, որ մենք գնանք Ազգային ժողով, այլ որ մենք փոփոխությունների ամեն հնարավորություն օգտագործենք: Սա հերթական հնարավորությունն է փոփոխություն բերելու, և ՀՀԿ-ին հանրապետության մասշտաբով հակակշիռ ստեղծելու»,- նշեց Փաշինյանը: 
 
 
 
Վերջինս շեշտեց՝ Երևան քաղաքը տարեկան 1 մլն դոլար է ծախսում ծառայողական մեքենաների համար, ուստի  հարց է առաջանում.  ինչո՞ւ պետք է քաղաքապետարանի աշխատակիցներին  սպասարկի 70 ծառայողական մեքենա և  այդքան ահռելի գումարներ ծախսվեն:
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ