Դավիթ Տոնոյանը համաձայնություն չի տվել մասնակցելու փակ նիստի, պնդում է հրապարակային նիստի անցկացման իր պահանջը

Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, նշված է. «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կողմից ՀՀ ԱԺ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու պայմանը եղել է՝ բաց և հրապարակային եղանակով բացատրություններ տալու հնարավորություն ունենալը: Չնայած Քննիչ հանձնաժողովի նախագահի կողմից վերոնշյալ պայմանի շուրջ […]