03 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Արա Բաբլոյանը իր պաշտոնավարումը սկսել է պաշտոնանկություններով. Ժողովուրդ

«ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր պաշտոնավարումը սկսել է պաշտոնանկություններով: Երեկ ԱԺ խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ Բաբլոյանը տեղեկացրել է, որ օպտիմալացրել է ԱԺ նա­խագահի աշխատակազմն ու աշխատանքից ազատել 22 խորհրդականներից և օգնականներից 16-ին: «Եթե ես ոտքս պետք է մեկնեմ իմ երկրի հնարավորությունների չափով, ապա պետք է ինքս օրինակ ծառայեմ, և նույնը պետք է խնդրեմ իմ գործընկերներին»,- […]

Ո՞վ է Դոն Պիպոյի մահափորձի պատվիրատուն. Հայկական ժամանակ

«Մեր տեղեկություններով, քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան) սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալված 3 անձինք ընկերներ են, տարբեր մարզերի բնակիչներ, բազմիցս արտագնա աշխատանքի են մեկնել ՌԴ: Նրանցից մեկը խոհարար է, մյուս երկուսը շինարարական աշխատանքներ են կատարել: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Դոն Պիպոյին սպանելու պատվեր է իջեցվել, բայց պատվերը Ռուսաստանից է թե Հայաստանից, դեռ պարզ չէ: Նրանք առայժմ […]

Հնդկական սերիալների ֆենոմենը հայաստանյան հեռուստաշուկայում

«Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալը առաջին անգամ էկրաններին հայտնվել է 2011  թվականին՝ Հնդկաստանում: Այս հեռուստասերիալը վերջին տարիներին նկարահանված  հնդկական սերիալներից լավագույններից է համարվում: Մասնագետներրը պնդում են՝ այս  հեռուստասերիալի սցենարը  բավական նման է «Հրեշն ու գեղեցկուհին» հեքիաթին, քանի որ սերիալի գշխավոր հերոսուհին՝ Քուշին օգնում է Արնավին վերափոխվել, դառնալ ավելի լավը, բարի ու հանդուրժող: […]

Հովիկ Աբրահամյանը քայլ է անում. Ժամանակ

«Արմեն Աշոտյանի՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի քվեարկության շուրջ նորանոր մանրամասներ են ի հայտ գալիս։ Պարզվում է, որ ՀՀԿ-ն «Ծառուկյան» դաշինքի հետ նախապես պայմանավորված է եղել, որ քվեարկելու են բոլոր հանձնաժողովների ղեկավարների օգտին, բայց պայմանավորվածությունը խախտվել է։ Աշոտյանը ամենաքիչ ձայնն է ստացել։  Պարզվում է, սակայն, որ «Ծառուկյան» դաշինքի անդամ Արգամ Աբրահամյանը Աշոտյանի օգտին բաց է […]

Եղանակը` Հայաստանում

Հանրապետության տարածքում` Մայիսի 27-ին շրջանների զգալի մասում, 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 29-ին հիմնականում Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 30-31-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-28-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, […]

Պաշտոնանկություններ. Ժողովուրդ

 «Ինչպես պնդում են մեր աղբյուրները՝ առաջիկայում պաշտոնից կազատվեն նախարարության մի քանի վարչությունների պետեր, նաեւ՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պատասխանատու պաշտոնյաներ, զորամասերի հրամանատարներ: Նկատենք՝ ՊՆ-ում պաշտոնանկությունների մասին խոսակցությունները սկսեցին շրջանառվել նախօրեի երեկոյան Սերժ Սարգսյանի՝ նախարարություն անակնկալ այցից հետո: ԶՈՒ սպայական կազմի հետ հանդիպման հաջորդ օրը եղավ Ս. Սարգսյանի հրամանագիրը՝ ռազմական ոստիկանության պետի փոփոխության մասին. Սամվել Ղուկասյանի փոխարեն […]

Ազատության հրապարակում կազմակերպված համերգով մայրաքաղաքում ամփոփվել են Վերջին զանգի միջոցառումները

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ Ազատության հրապարակում կազմակերպված տոնական համերգով ամփոփվել են վաղ առավոտից մայրաքաղաքի դպրոցներում մեկնարկած Վերջին զանգի միջոցառումները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ միասին այցել է Ազատության հրապարակ՝ դեպի մեծ կյանք բարի երթ մաղթել շրջանավարտներին: Քաղաքապետն ու նախարարը շրջել են մեծ տոնախմբության […]

ԱՄՆ Միրթլ Բիչ քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի Միրթլ Բիչ քաղաքի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը վերահաստատող հռչակագիր է ընդունել, քաղաքապետ Ջոն Ռոդսն էլ այն ստորագրել է: Միրթլ Բիչի քաղխորհրդի անդամ Ռենդալ Վալլասը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մայիսի 23–ին Միրթլ Բիչը ճանաչեց համաշխարհային պատմության սարսափելի էջը` Հայոց ցեղասպանությունը, որը տևել է 8 տարի և դարձել մեկուկես մարդու մահվան պատճառ: Հպարտ եմ […]

Խայտառակություն է. ԱՍԱԼԱ-ի Վազգենը` Ժիրայր Սեֆիլյանից/տեսանյութ/

«Ես Հայաստանի դատարաններին չեմ հավատում, որովհետև Հայաստանում արդարությունը մի տեսակ սուտ է, չգիտեմ..»,-այսօր` մայիսի 26-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի  դատավարության  առաջին նիստին, ասաց ԱՍԱԼԱ-ի «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը : Վազգեն Սիսլյանը հստակ դիրքորոշում չունի: Նա հակված է սպասելու դատավարության ընթացքին.«Անունը ինչ են դնելու, խայտառակություն է..»,-ասաց Վազգեն Սիսլյանը: Մանրամասները` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի