27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հնդկական սերիալների ֆենոմենը հայաստանյան հեռուստաշուկայում

«Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալը առաջին անգամ էկրաններին հայտնվել է 2011  թվականին՝ Հնդկաստանում: Այս հեռուստասերիալը վերջին տարիներին նկարահանված  հնդկական սերիալներից լավագույններից է համարվում:
Մասնագետներրը պնդում են՝ այս  հեռուստասերիալի սցենարը  բավական նման է «Հրեշն ու գեղեցկուհին» հեքիաթին, քանի որ սերիալի գշխավոր հերոսուհին՝ Քուշին օգնում է Արնավին վերափոխվել, դառնալ ավելի լավը, բարի ու հանդուրժող:

cbc62f9b08e75f5ae7ee4099a0c8607d

kinopoisk.ru

Վերջին ամիսներին միմյանց հաջորդելով հայաստանյան հեռուստաալիքների էկրաններին հայտնվեցին մի շարք հնդկական սերիալներ, ու թեև այս սերիալների վերաբերյալ հնչում են նաև բացասական կարծիքներ, ամեն դեպքում, մի  բան հաստատ է. այս հեռուստասերիալները հեռուստադիտողների մեծ բանակներ են նվաճել:
Անդրադառնալով վերոնշյալ  հեռուստասերիալին՝ նշենք՝  դրանում հնչող երգերը  մասնագետները ընտրել են բծախնդիր  կերպով, ավելին,  դրանք  նույնիսկ թարգմանվել են հայերեն ու տարածվել համացանցում:

14 - 1

kinopoisk.ru

Այս հեռուստասերիալը կարճ ժամանակահատվածում նվաճեց ամբողջ աշխարհը` ցուցադրվելով բազմաթիվ երկրներում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Բուլղարիա, Եգիպտոս, Հայաստան… Սրա   արդյունքում  այս հեռուստանովելի դերասանները, հատկապես գլխավոր դերակատարները՝ Քուշիին մարմնավորող Սանայա Իրանին ու Արնավին մարմնավորող Բարուն Սոբտին առավել հայտնի ու պահանջված դերասաններ դարձան:  Հայաստանում ֆեյսբուքյան դաշտում ստեղծվեցին բազմաթիվ  խմբեր, որտեղ  այս հեռուստասերիալի սիրահարները հրապարակումներ են անում այս հեռուստանովելի, դրանում հանդես եկեղ դերասանների մասին:
Եթե նախկինում Հայաստանում  շատ քիչ աղջիկներ կնախընտրեին իրենց ձեռքերի կամ ոտքերի  վրա մեհենդի անել, ապա հիմա դա նորաձև է դարձել: Հնդկական ցուցահանդեսների ժամանակ մեհենդի անող վարպետները հաճախորդների պակաս չունեն: Ավելին,  վերջին շրջանում  սկսեցին  լավ վաճառվել նաև հնդկական  սարիները:

RbSZo

kinopoisk.ru

«Եթե  տատիկներին, պապիկներին հարցնեք, նրանք կպատմեն՝ երբ հնդկական ֆիլմ էր հայտնվում  «Հայրենիք» կնոթատրոնում, հերթը մեկ կմ էր լինում: Հատկապես Երրորդ մասի բնակիչները գժվում էին հնդկական կինոների համար:  Դրանք սենտիմենտալ կինոներ են, այդ սերիալներում նկարագրվող կենցաղային, զգացմունքային ապրումները շատ նման են  տվյալ հեռուստանովելները դիտողների կենցաղին:  Դա կարծես  նրանց կյանքի  հայելին լինի, միայն թե, մի հարբերություն կա. այդ կինոներում  ամեն ինչ բարի ավարտ է ունենում: Սա, փաստորեն, հեռուստադիտողին հույս է տալիս, որ, ով գիտե, գուցե,  իր կյանքում էլ այդպես լինի», –  անդրադառնալով վերոնշյալ  թեմային՝  Henaran.am-ի հետ զրույցում նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Վերջինս շեշտեց՝ այդ հեռուստանովելների սիրահարները հիմնականում կանայք են, ովքեր  երբեմն այնքան են ապրումակցում հերոսներին, կարծես դառնում են այդ սերիալի դերակատարներից մեկը:

«Մի անգամ Մոսկվայում հյուր էի մեկի տանը: Տանտիրուհին հեռուստասերիալ էր դիտում: Այդ ընթացքում ինչ -որ իրադարձություն եղավ ֆիլմում, տանտիրուհին էլ  տեղից թռավ, հեռախոսը վերցրեց, զանգեց ընկերուհուն, թե՝  տեսա՞ր էն կինոյի տղային. չի էլ ամաչում շան տղեն, բա սենց բան կանե՞ն, էս կնոջ գլխին ո՞նց սարքեց… Այդ կինն այնպես էր խոսում, ասես ճանաչում էր կինոյի հերոսներին, «տուժածն» էլ նրա մտերիմն էր… Հասկանո՞ւմ եք, ահա այսպես սերիալ դիտողը երբեմն այս աստիճանի մտնում է դեպքերի, իրադարձությունների մեջ, ապրում է հերոսների կյանքով», –  նշեց Ադիբեկյանը, ապա երիտասարդներին խորհուրդ  տվեց չտարվել հնդկական սերիալներով, ապրել սեփական կյանքով և մտածել ապագայի մասին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ