24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

«Իշխանության ստորությունները. Արմեն Աշոտյանի տեսակցությունն ընտանիքի հետ սահմանափակված է». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արմեն Աշոտյանի նկատմամբ իշխանության ստորություններն ամենատարբեր դրսևորումներն ունեն: Դա չի սկսվում և ավարտվում միայն դատարանի վերջին որոշմամբ, որով Արմենի կալանքի տակ գտնվելու ժամկետը ևս 2 ամսով երկարաձգվեց: Սահմանափակված է նրա տեսակցությունը ընտանիքի անդամների հետ, նույնիսկ պատգամավորական այցերն են արգելված: Եթե հաշվի առնենք Աշոտյանի մենախցում գտնվելը, ապա նրա նկատմամբ […]

Հակառակորդը կրակել է Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ. զինծառայող է վիրավորվել, նրա վիճակը ծանր է

Օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։ Հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր։

«Մարդը՝ դատավորի պատմուճանը հագած, իր անձնական վրեժը լուծեց Արմենից, միևնույն ժամանակ կատարեց իր նոր տիրոջ հրամանը». Նարեկ Սամսոնյան

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աշոտյանի «քրեական» գործը քննող դատավորի հայրը մարտի 1-ի հայտնի գործով հետախուզվողների մեջ էր 2008 թվականին, ինքը դատավորը մինչև 2018-ի իշխանազավթումը միջին մակարդակի փաստաբան էր, որը զբաղվում էր վատ ֆինանսական վիճակ ունեցող ընդդիմադիրների գործերով: Երեկ էդ նույն դատավորը 2 ամսով երկարացրեց Աշոտյանի քաղաքական հետապնդումը ու փաստացի երիցս հաստատեց Հայաստանում […]

Ընտանիքը Հելենին վերջին հրաժեշտի հնարավորությունից զրկված է․ մի՞թե միջազգային կառույցներն անգամ նման հարցեր լուծելու կենսունակությունն են կորցրել. Արմեն Պետրոսյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով արցախցի Հելենի մահվան և նրա հարազատների՝ բլոկադայում գտնվելու հանգամանքին, գրում է. «Ընտանեկան մեծագույն ողբերգությունն էլ ո՞նց է լինում… Արցախի Ճարտար քաղաքում բնակվող Դադայան ընտանիքը ոչ միայն կորցրել է իր դստերը՝ 21-ամյա Հելենին (ով չարաբաստիկ ավտովթարի զոհերից էր և 9 ամիս շարունակ չէր տեսել հարազատներին), այլև նրան […]

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ. ՊՆ

Օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ տուժածներ չկան:

Ողբերգական ավտովթարի զոհերից Հելեն Դադայանը Արցախից էր, հարազատները բլոկադայի մեջ են

Գյումրի-Երևան ճանապարհի ողբերգության զոհերից Հելեն Դադայանն Արցախից էր՝ Ճարտարից։ Նա սովորում և աշխատում էր Եվրասիա համալսարանում։ «Նրա հարազատները Արցախում են` բլոկադայի մեջ։ Դասընկերներն ասում են` դասարանի միակ գերազանցիկն էր։ Ցավակցություններս նրա և բոլոր զոհերի հարազատներին։ Լույսերի մեջ մնաս, Հելեն ջան… Հ.Գ. Նրա ավագ քույրը, որը ընտանիքի հետ Արցախում է `գիշերը կտրուկ վատացել է և տեղափոխվել […]

Սնուփ Դոգի պայմանագրերում թմրանյութի մասին կետ կա. ինչ պայմանով է գալիս Հայաստան. «Ժողովուրդ»

Հուլիսի վերջին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրառում կատարեց ֆեյսբուքյան իր էջում, որը դարձավ մեծ քննարկումների թեմա: Մասնավորապես, ասվում էր, որ Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը. «Մեզ հաճախ հարցնում են, թե ինչու են հարեւան պետություններում համերգներով հանդես գալիս երաժշտության ոլորտի մեգա աստղերը, սակայն Հայաստանում նման համերգներ տեղի չեն ունենում, իսկ մեր քաղաքացիները […]

Արմեն Աշոտյանը ևս 2 ամսով կմնա կալանավորված

Դատարանը եւս երկու ամսով երկարաձգեց ՀՀԿ փոնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը։ Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Հիշեցնենք, որ Աշոտյանին իրավապահները ձերբակալել են հունիսի 15-ին: Նա մեղադրվում է վատնման, կազմակերպման եւ խափանման միջոցի պայմանները խախտելու մեջ:

Իշխանությունը մեծ «լվացք» է նախաձեռնել` փողերի լվացք․ «Հրապարակ»

Նախ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն աչքալուսանք տվեց, թե սեպտեմբերին մի չտեսնված աստղի համերգ են կազմակերպում, հետո կառավարության որոշման արտահոսքից տեղեկացանք, որ այդ աստղը Սնուփ Դոգ կոչվող երգիչն է, որի անունը շատերը չէին էլ լսել, եւ իշխանությունը որոշել է 23 միլիոն դոլար ծախսել 3 երաժշտական միջոցառումների վրա, մեկը` 6,2 մլն, երկրորդը` 9 մլն, երրորդը` 7,9 միլիոն […]

Շուրջ բոլորը մահ է. չկա օր, որ անիշխանությունից ու համատարած քաոսից մարդիկ չմահանան․ «Որդիների կանչ» ՀԿ

Այսօր Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, իշխանության վարած քաղաքականությունը, պարբերաբար կազմակերպվող համերգներն ու խրախճանքները, արատավոր կենսակերպ ունեցող արտիստներին Հայաստան հրավիրելը և մեր հարկերի հաշվին միլիոնավոր դոլարներ մսխելը ունի մեկ նպատակ՝ բթացնել ազգային դիմադրողականությունը, մոռացության տալ մեր ազգային արժեքները, ստվերել ազգի պատմությունը: Այս մասին հայտարարություն է տարածել «Որդիների կանչ» ՀԿ-ն: «Այս ամենը ծրագրված արվում է 2018 թվականի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված