Նորույթներ վարորդների համար (տեսանյութ)
Բնապահպան Սիլվա Ադամյանը կարծում է, որ դժվար թե իրականություն դառնա ծխածոտի դեմ պայքարը հանրային վայրերում ծրագիրը, որ նախաձեռնել է Առողջապահության նախարարը: «Այն, որ ծխախոտը վատ ազդեցություն է թողնում մարդկանց առողջական վիճակի վրա, վիճարկելի հարց չէ նույնիսկ, բայց արգելել բոլոր այն վայրերում ծխել, որտեղ հիմա արգելված չէ, չեմ կարծում, որ ինչ-որ արդյունքի կարող է բերել: Բայց […]
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը կարծում է ՝ Ռազմիկ Ամյանը հրաշալի երգիչ է եւ վաղուց էր արժանի ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը: Այս մասին նախարարը նշել է լրագրողների հետ զրույցի ընթացքում: Լրագրողների հարցին՝ ո՞րն է Ռազմիկ Ամյաինի վաստակը, նախարարը պատասխանեց. «Դուք չգիտե՞ք, ուրեմն Դուք լավ չեք հետեւում Ռազմիկ Ամյանի գործունեությանը: Նա զարգացրել է կատարողական արվեստը։ Նա […]
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը վստահ է ՝ հեռուստաընկերությունների համար սերիալները ֆինանսների եւ դիտողականության խնդիր են լուծում: Այդ մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ անդրադառնալով հայկական հեռուստաալիքներով հնդկական սերիալների առատությանը: Այդուհանդերձ, մշակույթի նախարարը համոզմունք հայտնեց՝ հեռուստաընկերությունները հաճախ պետք է առաջնորդվեն ոչ միայն պահանջարկով, այլ իրենց առաջարկով ձեւավորեն պահանջարկ. «Այս առումով Մշակույթի նախարարությունը […]
Հունիսի 5-ին, ժամը 10:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 16-րդ փողոցի տներից մեկի բակում բռնել են օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները լորտու տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերից ներկայացված նոր ներդրումային ծրագրերը: Բիզնես ծրագրերը վերաբերում էին գինեգործության և մրգային օղիների արտադրության ընդլայնմանը, օրգանական գյուղմթերքի վերամշակմանը, գյուղատնտեսական սարքավորումների արտադրությանը, ջերմոցային տնտեսությունների ընդլայնմանը և այլն: Մանրամասներ են ներկայացվել ծրագրերի տնտեսական հիմնավորումների և ֆինանսական գնահատականների վերաբերյալ: Վարչապետը […]
Արաբական 4 պետություն՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն, խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ: Ավելի ուշ նրանց միացել է նաև Եմենը: Հարևան երկրի հետ հարաբերությունները խզելու մասին առաջինը հայտարարեց Բահրեյնի թագավորությունը: Մանաման նման քայլի է գնացել Դոհայի քաղաքականության պատճառով, որը «ձգտում է ապակայունացնել իրավիճակը Բահրեյնում և միջամտել վերջինիս գործերին՝ շարունակելով սադրանքներն ու սրացումը ԶԼՄ-ներում […]
Մայիսի 26-ին վրաերթի ենթարկված չորսամյա տղան այսօր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է վնասվածքաբանության բաժանմունք։ Բժիշկների գնահատմամբ փոքրիկի վիճակն այնքան ծանր է եղել, որ հիվանդանոց հասցնելուց անմիջապես հետո տարվել է վիրահատարան։ Վիրահատությանը զուգահեռ կատարվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները: Վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Գևորգ Ալոյանը, վնասվածքաբաններ Աշոտ Հարությունյանը, Աշոտ Ադամյանը, միկրովիրաբույժ Արթուր Հարությունյանը, անեսթեզիոլոգռեանիմատոլոգ Միքայել […]
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 9 արձանագրություն: Հաշվի առնելով ապօրինի առևտրի սեզոնային ակտիվացումը՝ քաղաքապետը հանձնարարել է առավել ուժեղացնել հսկողությունն ու, համագործակցելով Երևան քաղաքի ոստիկանության հետ, շուրջօրյա հերթապահություն սահմանել: Աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը, Կենտրոն […]
Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով այսօր` հունիսի 5-ին, Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել, որ որպես վկա հարցաքննվի սպանված փորձագետի իրավահաջորդ Մարինե Մկրտչյանը: Վկան նշել է , որ ամբաստանյալներից ճանաչում է միայն Գևորգ Զոհրաբյանին, որը Կարենի հարևանն է եղել: Նա իմացել է, որ Կարեն Վարդանյանը բնակվել է Տաթևիկ Բեգլարյանի […]
























