26 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ռազմիկ Ամյանը հրաշալի երգիչ է. Արմեն Ամիրյան

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը  կարծում է ՝ Ռազմիկ Ամյանը հրաշալի երգիչ է եւ վաղուց էր արժանի ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը:  Այս մասին նախարարը նշել է լրագրողների հետ  զրույցի ընթացքում: 

Լրագրողների հարցին՝  ո՞րն է Ռազմիկ Ամյաինի վաստակը, նախարարը պատասխանեց. «Դուք չգիտե՞ք, ուրեմն Դուք լավ չեք հետեւում Ռազմիկ Ամյանի գործունեությանը: Նա զարգացրել է կատարողական արվեստը։ Նա հրաշալի երգիչ է՝ լավ ձայնային տվյալներով։ Եթե այսօր երգիչներն ինչ-որ տեղ շեղվում են իրենց նախանշված ուղուց, պետք է կարողանանք ստեղծել այն դաշտը, որ էստրադայում, դասական երաժշտության բնագավառում, փոփում, ջազում մարդիկ, մնալով իրենց ոճի մեջ, կարողանան դրամ վաստակել։ Մեր խնդիրն է, որպեսզի հայեցակարգերով, օրենքներով կարգավորենք այդ դաշտը, որ մարդիկ չգնան 6/8 դաշտ»,- նշեց Ամիրյանը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ