15 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արմեն Ամիրյանը, հայկական կինոն ու հնդկական սերիալները

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը   վստահ է ՝ հեռուստաընկերությունների  համար սերիալները ֆինանսների եւ դիտողականության խնդիր են լուծում:  Այդ մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ անդրադառնալով հայկական հեռուստաալիքներով հնդկական սերիալների առատությանը:

Այդուհանդերձ, մշակույթի նախարարը  համոզմունք հայտնեց՝   հեռուստաընկերությունները հաճախ պետք է առաջնորդվեն  ոչ միայն պահանջարկով, այլ իրենց առաջարկով ձեւավորեն պահանջարկ. «Այս առումով Մշակույթի նախարարությունը ծրագիր ունի, եւ մենք համագործակցում ենք տարբեր մասնավոր հեռուստաընկերությունների հետ: Մասնավորապես, սեպտեմբերից Հանրային հեռուստատեսությամբ հետ մենք արտադրում ենք մի բազմասերիանոց գեղարվեստական կինոնկար, ուշադրություն դարձրեք՝ չեմ ասում սերիալ, որպեսզի իր որակով այդ բազմասերիանոց կինոնկարը հակակշիռ դառնա այն սերիալներին, որոնք այսօր եթերում գոյություն ունեն», – նշեց նախարարը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ