Սերգեյ Սմբատյանի կյանքը պայքարի վառ օրինակ է, պայքար միջակության դեմ․ սպասում ենք մեր մաեստրոյին

Ի պաշտպանություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի՝ հայտարարությամբ է հանդես եկել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը (https://www.facebook.com/M4FFoundation/posts/pfbid0zvHqaXL1ftHzGN5F566bDuRx6us8aFehSiTeAEaPNKjbFzkp4VB3HCRgiLUfH2wol), որի հիմնադիրն է մաեստրո Սմբատյանը։ Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև. «Հասարակությունները հարուստ են իրենց նվիրյալներով։ Նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում կատարում է առաջամարտիկի դեր։ Իր ուսերին կրելով մեծ ծանրություն՝ առաջ է տանում մի ամբողջ […]