09 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Քրիստոսը բժշկում է ամեն հիվանդություն եւ տկարություն

Հիսուսն իբրև մարդ մկրտվեց, բայց իբրև Աստված ջնջեց մեր մեղքերը. մաքրագործման կարիք չուներ, այլ՝ կամենում էր սրբացնել ջրերը: Իբրև մարդ փորձության ենթարկվեց, բայց իբրև Աստված հաղթեց, և մեզ հորդորում է վստահասիրտ լինել, որովհետև Ինքը «հաղթել է աշխարհին» (Հվհ 16, 33): Քաղց զգաց, բայց կերակրեց հազարավոր անձանց, և Ինքն է «կենդանի հացը, երկնային հացը» (Հվհ 6, […]

Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի մասին օրինագիծը քվեարկվեց միաձայն

Այսօր ԱԺ արտահերթ նիստում պատգամավորների ձայների բացարձակ մեծամասնությամբ ( 86 կողմ՝ առանց դեմ և ձեռնպահ ձայների)  ընդունվեց Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի մասին օրինագիծը՝ առաջին ընթերցմամբ: Մինչև քվեարկությունը՝ վերոնշյալ  օրինագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը խորհրդարանական ընդդիմությանը տեղեկացրեց, որ ընդունվել է  վերջիններիս կողմից ներկայացված առաջարկը,  այսինքն՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կոնսենսուսով կկարողանան թեկնածու առաջադրել հակակոռուպցիոն հանձնաժողովում:  «Ելք» խմբակցության ղեկավար […]

Մարզերում արտոնությունները պետք է լինեն ավելի շատ

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ թեթև արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններին: Վարչապետի խոսքով՝ կաշեգործության, գորգագործության, կոշկակարության, տրիկոտաժի ոլորտում գործունեություն ծավալողները պետք է ստանան լուրջ արտոնություններ: Ըստ այդմ էլ, վարչապետը Ֆինանսների նախարարին, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին և ՊԵԿ նախագահին հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում Կառավարություն ներկայացնել արտոնությունների ծրագիր: «Մենք մեր գործընկներերի հետ խոսել ենք: Խոսքը գնում […]

Նոր գործարար կապեր՝ «Հայաստան-Իտալիա» համաժողովի արդյունքում

Հայաստանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում տեղի է ունեցել «Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովը՝ երկկողմ ներդրումային և գործարար կապերն ակտիվացնելու նպատակով։ Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողով ստեղծելու որոշումը կայացվել է 2016 թ. նոյեմբերին՝ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիի պաշտոնական այցի շրջանակում։ Հայաստանյան 26 տնտեսվարողներ իտալացի պոտենցիալ 170 գործընկերներին […]

Շատ արագ այնտեղ կկանոկարգեք աշխատանքները. նոր նշանակում

Կառավարության այսօրվա նիստում ընդունած որոշմամբ՝ Արթուր Խաչատրյանը նշանակվեց Շիրակի մարզպետ: «Պարո՛ն Խաչատրյան, շնորհավորում եմ: Մաղթում եմ արդյունավետ աշխատանք: Ունենալով Տարածքային կառավարման նախարարության աշխատանքի փորձ ու առօրյա շփվելով այն մշակույթի ու կանոնների հետ, որ ուզում ենք, որ մեր մարզպետարաններում կիրառվեն՝ հուսյ ունենք, որ շատ արագ այնտեղ կկանոկարգեք աշխատանքները»,-ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Սեփականաշնորհումը փող հավաքելու միջոց չէ»

 «Բնականաբար, հարցը հանրային մեծ հետաքրքրություն է առաջացնում:  Ես մեր քննարկումները կորակեի որպես սրտացավ պատգամավորների  աշխատանք: Ոչ մեկս չենք կարող անտարբեր լինել պետական գույքի մասնավորեցման հարցում: Նախ հարկավոր է հասկանալ. մասնավորեցումը լա՞վ երևույթ է, թե՞ վատ: Դա, իհարկե, միանշանակ պատասխան չունի, բայց, անշուշտ, կարող ենք ասել՝ հաջողել են այն պետությունները, որոնք այս ծրագիրը կյանքի են կոչել: […]

Դպրոցները, մանկապարտեզները, բոլորը. մեկ օր շուտ սա պետք է անել

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հանձնարարական տվեց միասնական թվայնացված միջավայրի անցնելու աշխատանքի վերաբերյալ: «ՀՀ կառավարման արդյունավետության բարձրացման ու բիզնես միջավայրի համար պետք է տեղեկատվական ժամանակակից հենքի վրա ձևավորել հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայացման կառավարման համակարգ»,-ասաց վարչապետը: Նա հանձնարարեց հանրապետական գործադիր մարմիների ղեկավարներին մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկներ սրա վերաբերյալ, իսկ […]

Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին. վարչապետը՝ ոստիկանապետին

Վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ Զվարթոնց օդանավակայում ծառայություններ մատուցող տաքսիստներին: Ըստ Կարապետանի՝ մատուցվող ծառայությունները չեն համապատասխանում պահանջներին, և նրանց գործունեությունը խիստ մտահոգիչ է: Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին նա հանձնարարեց մեկ շաբաթյա ժամկետում Զվարթնոց օդանավակայանում իրականացնել պրոֆիլակտիկ աշխատանքներ: «Բոլորս էլ գիտենք՝ անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երևանյան լիճը Սևանա լճի տեղ […]

Կիեւում ԱՄՆ դեսպանատանը պայթյուն է տեղի ունեցել

Կիեւում՝ ԱՄՆ դեսպանատան տարածքում, պայթյուն է տեղի ունեցել։ Կիեւի ոստիկանության խոսնակ Օկսանա Բլիշչիկը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ պայթյունը որակել են որպես ահաբեկչական գործողություն։ Նա նշել է, որ պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Ինչպես ճշտել են ոստիկանության մամուլի ծառայությունում, Կիեւի կենտրոնական՝ Շեւչենկոյի շրջանում գտնվող դիվանագիտական ներկայացուցչության տարածքում պայթյունի վերաբերյալ հաղորդումը հերթապահ մասում ստացվել Է […]

«Հիվանդանոցների մասնավորեցումը անընդունելի է»

  «Մեզ համար անընդունելի է, որ  հանրության համար կարևոր նշանակություն ունեցող օբյեկտները պիտի վաճառքի հանվեն՝ առանց հանրության հարծիքը հաշվի առնելու», – այսօր ԱԺ-ում հայտարարեց  «Ելք»   խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Պետական գույքի մասնավորեցման մասին  օրենքի նախագծին: Վերջինս շեշտեց՝ անընդունելի է հիվանդանոցների մասնավորեցումը, ապա հավելեց՝ կան մարդիկ, ովքեր, իսկապես, շատ աղքատ են, բայց չեն կարող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի