06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Կարո՞ղ են լինել թերություններ, թե ոչ, իհարկե կարող են

«Հնարավոր չէ՞ր ֆինանսական միջոցներ ուղղել ջրամբարների կառուցմանը, որպեսզի տնտեսական անհրաժեշտություն չառաջանար այսօր Սևանից 100 միլիոն խորանարդ մետր ջուց բաց թողնել»,-2016 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանին: «Ֆինանսական ռեսուրսները արդյունավե՞տ են հատկացվում: Չկա ֆինանսական հաշվետվություն, որպեսզի ստուգենք՝ նպատակային են ծախսերը, արդյունավետ են, թե ոչ: Կատարվե՞լ է նման ուսումնասիրություն ձեր կողմից»,-  հարցրեց պատգամավորը:

 Ջանջուղազյանն ասաց, որ հարցի ենթատեքստը հավանաբար հետևյալն է՝ որքանով են ծախսային ծրագրերն արդյունավետ իրականացվում: «Ստուգվում է այն տրամաբանությամբ, ինչով որ ստորագրվում է, այստեղ ներկայացված չեն ստուգման արդյունքները, ներկայացված է, թե այդ միջոցների օգտագործմամբ ինչ արդյունքներ են գրանցվել: Կարո՞ղ են լինել թերություններ, թե ոչ, իհարկե կարող են: Սա անընդհատ պրոցես է, մենք չենք կարող համարել, որ երբևէ դա ավարտված կլինի: Արդյունավետությունը կարևոր հարց է, բայց դրա լուծումներից մեկը այս ձևաչափով ներկայացման, թափանցիկ լինելու, հրապարակային լինելու մոտեցումն է, որովհետև հնարավորություն ենք ունենում նաև հանրային հսկողության ենթարկվել: Մենք ձգտում ենք կատարելության»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը: Ինչ վերաբերում է Սևանից ջուր բացթողնելուն, ապա փոխնախարարը  նշեց, որ այսօր ներկայացվում է նախորդ տարվա՝ 2016թ.-ի առաջնահերությունները, որոնք սահմանված են եղել ու այլևս փոփոխման ենթակա չէ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ