««Ժառանգությունն» ի՞նչ պիտի»
Հունիսի 25-ին, տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարը, որի արդյունքում կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ՝ Արմեն Մարտիրոսյանը, քարտուղար՝ Վանիկ Ալեքսանյանը:
Անդրադառնալով խորհրդարանական ուժերին ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքում նշեց՝ իրենք կհամագործակցեն կառավարության ծրագրին դեմ քվեարկած ուժերի՝ «Ելք»-ի և ԲՀԿ-ի հետ։
Խոսելով այս թեմայից՝ ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Կարծում եմ՝ «Ժառանգությունն» այսօր պահանջված չէ: Ի՞նչ տվեց «Ժառանգությունն» ՕՐՕ-ին: «Ժառանգությունը» ԱԺ-ում մի քանի ամսում քանդվեց: Այդ խմբակցությունից ոչինչ չմնաց, չէ՞: Այդ կուսակցությունը մի խմբակցություն անգամ չկարողացավ պահել: Թույլի հետ ո՞վ է ընկերություն անում: Ես չեմ հասկանում՝ «Ժառանգությունն» ի՞նչ պիտի տա ԲՀԿ-ին, որ ԲՀԿ-ն այսօր չունի կամ Ի՞նչ պիտի տա «Ելքին»: Այդ կուսակցությունը այս երկուսից ահագին բան ունի վերցնելու, բայց տալու ոչ մի բան էլ չունի: Այնպես որ, ես չեմ կարծում, որ կուսակցությունները պիտի լուրջ վերաբերվեն նման հայտարարություններին»: