«Victoria’s Secret» -ից որակով. Ժողովուրդ
Պատգամավոր Սամվել Ալեքսանյանը շատ «ինքնատիպ» վերաբերմունք ունի իր սեփական բիզնեսներում մասնագիտական ներդրումներ ունեցող աշխատողների հանդեպ: Նրա բիզնեսներից մեկի՝ «Ալեքս տեքստիլի» կայացման գործում մեծ ներդրում է ունեցել լիբանանահայ մի մասնագետ, որը հետագայում ստիպված հեռացել է աշխատանքից, քանի որ նյարդերը չեն դիմացել: Հիշեցնենք, որ այս բիզնեսը հանձնվել է օլիգարխի աղջկա կառավարմանը:
Մեր տեղեկություններով, թեև բիզնեսը տնօրինում է Աստղիկ Ալեքսանյանը, սակայն մեծահարուստի քույրերն ու մյուս հարազատները սեփական վերահսկողությունն են սահմանել աշխատողների վրա և թույլ չեն տալիս մասնա- գետ-դիզայներներին ստեղծագործաբար վերաբերվել աշխատանքին: Վերջիններս էլ ստիպված թողնում-հեռանում են: «Victoria’s Secret» -ից լավ արտադրանք ենք տալիս, էլ ի՛նչ են ուզում»,- դժգոհում են աշխատակիցները:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: