Արոնյանը Norway Chess-ը ոչ-ոքիով մեկնարկեց
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկած Norway Chess մրցաշարի առաջին տուրում հայ գրոսմեյստեր Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի (ԱՄՆ) հետ: Մնացած պարտիաների արդյունքներն են՝ Նակամուրա – Գիրի՝ 1:0, Կարլսեն – Սո, Վաշյե-Լագրավ – Անանդ, Կրամնիկ – Կարյակին՝ ոչ-ոքի: Հունիսի 7-ին կայանալիք երկրորդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա Նակամուրայի հետ:





































