Ջրի կորստի աղբյուրը Այգեշատում էր
Օրերս «Վեոլիա Ջուր» ընկերության «Արևմուտք» տարածաշրջանի տնօրինության «Էջմիածին» տեղամասի աշխատակիցներն անհանգստացած էին. խնդիրը Ամբերդի ձորից Այգեկ գյուղ գնացող խողովակաշարում ջրաքանակի նվազումն էր: 15կմ երկարությամբ և 300մմ տրամագծով այս ջրագիծը սնում է Դաշտ, Նորակերտ, Բաղրամյան, Այգեկ և Այգեշատ գյուղերը:
Վթարի որոնողական աշխատանքները կանգ առան Այգեշատում. գյուղի գերեզմանոցի հարևանությամբ անցնող ջրագիծը վնասվել էր, և ջուրը դուրս էր ժայթքում վայրկյանում 15-20 լիտր քանակությամբ: Անմիջապես ձեռնարկված աշխատանքների արդյունքում հնարավոր եղավ վերացնել վթարն ու խուսափել ջրակորստից, հետևաբար նաև ջրամատակարարման վատթարացումից:
Այժմ տեղամասի աշխատակիցներին միացել են տնօրինության Գոտիավորման խմբի անդամները՝ ջրագծի վրա այլ վթարների հայտնաբերման աշխատանքներ իրականացնելու համար:
Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն