Հրապարակվել է Տավուշի մարզում գնդակոծությունների վերաբերյալ անգլերեն զեկույց
Անգլերեն հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցը՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կատարված փաստահավաք աշխատանքների վերաբերյալ, տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։ Փաստահավաք աշխատանքներ կատարելու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները եղել են ապրիլ-հունիս ամիսներին ադրբեջանական զինված ուժերի կողմից գնդակոծված Բաղանիս, Ոսկևան, Ոսկեպար, Կոթի սահմանամերձ գյուղերում: Աշխատանքները կատարվել են միջազգային […]





































