27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայկական կողմը ոչինչ չի շահի

Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ իր և Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մի քանի շաբաթ առաջ՝ Մինսկի խմբի համանախագահների այցի ընթացքում։ Սարգսյան-Ալիև հանդիպումը, հնարավոր է, կայանա աշնանը:

Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Ես բացասաբար եմ վերաբերում այդ հանդիպմանը: Ալիևյան մամուլը արդեն  գրում է ՝ Ալիևը կարողացել է հաղթել հակական կողմին, քանի որ  պաշտոնական Բաքուն  չի կատարում  Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված  պարտավորությունները, բայց, այդուամենայնիվ, Սարգսյանը պատրաստ է հանդիպել Ալիևի հետ:

Ըստ այդ պայմանավորվածությունների ՝ պետք է վերասկողություն  իրականացնող մեխանիզմներ ներդրվեին սահմանում. դրա միջոցով նրրավոր կլիներ պարզել՝ որ կողմն է պարբերաբար խախտում հրասդադարի ռեժիմը, բայց Ադրբեջանն այդպես էլ այդ մեխանիզմները չներդրեց:  Հիմա էլ ադրբեջանական մամուլը  գրում է՝ Ալիևը հաղթել է հայկական  ու ԵԱՀԿ ՄԽ-ին, քանի որ Սարգսյանը համաձայնել է հանդիպել Ալիևի հետ»:

Քաղաքագետը շեշտեց՝  Սարգսյան-Ալիև մոտալուտ հանդիպումը ոչինչ չի տա հայկական կողմին:

«Ինձ համար այդ հանդիպումը անընդունելի է. հայկական կողմը դրանից ոչ մի բան չի շահելու, քանի որ Ադրբեջանը շարունակում է իր քաղաքականությունը՝ կամ ամեն ինչ, կամ ոչինչ ստրատեգիայով», – եզրափակեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ