26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Սպիտակցի Հայկոյով տիրենք աշխարհին»

Չնայած չեմ լսում Սպիտակցի Հայկոյին կամ Սուպեր Սաքոյին, բայց իրենց համատեղ երգին մասնագիտական տեսանկյունից մոտենում եմ խիստ դրական։ 

Ինչպես գիտենք, երգը դարձել է հիթ Թուրքիայում, արաբական մի շարք երկրներում, իսկ այս երևույթը մասնագիտական գրականությունում հայտնի է որպես «փափուկ ուժ», երբ քո երկրի համաշխարհային ազդեցությունը կամ միջազգային կշիռը բարձրացնում ես մշակույթի, հոգևոր արժեքների, ոչ նյութական գործոնների միջոցով։ «Փափուկ ուժ»-ը բնորոշում է պետության ոչ նյութական, հոգևոր պոտենցիալը, որը չի կարող հաշվարկվել գծային ու ստանդարտ չափորոշիչներով։ «Փափուկ ուժի» դիվանագիտության ոլորտում մեծ հաջողություններ են արձանագրել արևմտյան զարգացած երկրները, Չինաստանը։ 

Վերադառնանք հայտնի երգին։ Ճիշտ է, մեր հայազգի երգիչներն իրենց հերթական ստեղծագործությունը ստեղծելիս դժվար թե առաջնորդված լինեն մասնագիտական այս «դիվանագիտությամբ», սակայն փաստ է, որ զգալի դեր են ունեցել Հայաստանի բրենդինգի գործում` հայոց լեզվի և Հայաստանի՝ որպես պետության։ Ժամանակակից աշխարհում ահա այս միջոցներով կարելի է տիրել աշխարհին, տվյալ դեպքում մենք` Թուրքիային։

Կարեն Վերանյան 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ