26 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Պաշտոնատար անձը չարաշահել է իր պաշտոնեական դիրքը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ: Այսպես, ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ Ք. Թ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 20.01.2017թ.-ին պարտք ու պահանջի հարցերի շուրջ իր հետ վիճաբանող կինը խլել է իր […]

Նախարարը` կեղծ դիպլոմներից (տեսանյութ)

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ներկայացմամբ` ռուսերենով ավարտական վկայականների տրամադրելը պայմանավորված է քաղաքացիներին ֆինանսական ծանրաբեռնվածությունից ազատելու հետ: «Երեխաների մի զգալի մաս, որ ավարտում է դպրոցը, գնում է Ռուսաստան: Եթե անգլերենի պահանջ լինի, կդիմեն մեզ, անգլերենով կտանք, բայց Ռուսաստան են շատ գնում: Դա պահանջարկն է, որ բնակչությանը նոր ֆինանսական ծանրության տակ չդնենք»,-ասաց նա: Նախարարն ասաց, […]

Հանրապետության Նախագահը աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ

Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ:  Նախագահը այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտու մարտական դիրքերից մեկը՝ շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման ու զինվորների կենցաղային պայմաններին, ինժեներական և ամրաշինական կառույցների, մարտական պատրաստականության վիճակին: Հանրապետության Նախագահը նվերներով խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի […]

Պետպատվերի շրջանակում հերթերի գոյացության խնդիրը կլուծվի

«Այդ հարցով մեզ մոտ կա թեժ գիծ, և մինչև բարեփոխումները չհասնեն իրենց նպատակին, թեժ գիծը իր ֆունկցիան կատարելու է: Բողոքներ ստանում ենք և լուծում ենք ընթացքում»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը` պատասխանելով հարցին, որ պետպատվերի շրջանակում հերթեր են գոյանում, և քաղաքացին չի կարողանում համապատասխան բուժօգնությունը ժամանակին ստանալ: […]

ՀՀ Կոտայքի մարզում նախատեսվում է նոր գործարան կառուցել

«Պ և Օ» ՓԲԸ տնօրենը, դիմելով  ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը, տեղեկացրել է, ընկերությունը, որի հիմնադիրներն են հանդիսանում Գերմանիայի հանրապետության քաղաքացի Հայներ Օպարդը և ԱՄՆ քաղաքացի Տիգրան Պապիկյանը, հականեխիչ և սանիտարահիգիենիկ նյութերի և սարքավորումների արտադրության համար պատրաստվում են կառուցել գործարան ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի տարածքում: Այդ նպատակով ընկերությունը ձեռք է բերել մոտ 6000 […]

Ադրբեջանի նախագահի դստեր որդեգրած փոքրիկն իրականում Իլհամ Ալիևի ապօրինի դո՞ւստրն է /ֆոտո, տեսանյութ/

Арцах Армения–ն ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Իսկ դուք գիտե՞ք, որ Ադրբեջանի նախագահի դստեր՝ Լեյլա Ալիևայի կողմից 2015թ հուլիսին որդեգրած փոքրիկ Ամինան իրականում Իլհամ Ալիևի ապօրինի դուստրն է… Այս մասին euroasiainfo.com կայքէջում մի հետաքրքիր հոդված է հրապարակվել…  https://euroasiainfo.com/…/ilham-%C9%99liyevin-qeyri-qanun…/ Հեղինակը գրում է, որ երեխայի կենսաբանական մայրն է հանդիսանում «Ադրբեջանական ավիաուղիներ» (AzAl) ընկերության նախագահ Ջահանգիր Ասկերովի դստեր ՝ Ջամիլա […]

Խոշոր վթար Երեւանում. բախվել են «Լեքսուսն» ու «Դեուն». կան վիրավորներ (ֆոտո)

Երեւանում, այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11:00-ի սահմաններում Գրիբոյեդովի 60 հասցեի մոտ՝ «Գլոբալ Գոլդ» ընկերության դիմաց, բախվել են 25-ամյա Հովհաննես Մ.-ի վարած Daewoo Damas մակնիշի 911 VV 91 համարանիշի և 36-ամյա Արտյոմ Կոպտելի վարած Lexus մակնիշի 34 FP 745 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետևանքով Daewoo-ն կողաշրջվել է, իսկ վարորդն ու […]

66.2 միլիոն դրամ Ջրային տնտեսության պետական կոմիտեին

ՀՀ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի  ՀՀ էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին: Անհրաժեշտություն է առաջացել իրականցնել  Լոռու, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում նախագծանախահաշվային և ներքին ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքներ: Ոռոգման համակարգերի անխափան շահագործումը կբերի ոռոգվող հողատարածքների ավելացմանը, ջրի պահանջարկի ապահովմանը: Տրամադրվող գումարի […]

Արցախը ՀՀ-ի մարզն է. «Սասնա ծռերի» պաշտպանների նկատմամբ սանկցիա

Ավան և Նոր նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  Սասնա ծռերի 18 անդամի գործով դատաքննությունը: Ընդմիջումից հետո նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ սանկցիա է կիրառել ամբաստանյալներ Թաթուլ Թամրազյանի և Տիգրան Մանուկյանի  պաշտպան Մոնիկա Մարգարյանի նկատմամբ և դիմելու է փաստաբանների պալատ` նրա նկատմամբ տույժ կիրառելու համար:  Այնուհետև դատավորը շարունակեց նիստը, որը գտնվում է ամբաստանյալների […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 14-ին ժամը 09.00-20.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի` Գավառ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի