27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Չկա մի մարդ, որ ցանկանա` Կարեն Կարապետյանը ձախողի»

«Առանձնապես շոշափելի արդյունքներ չեմ տեսնում առայժմ, միգուցե մենք մի քիչ շտապում ենք, քանի որ տեսնում եմ ջանքեր Կարեն Կարապետյանի կողմից, ով փորձում է ինչ-որ գործեր անել, փոփոխել համակարգը, բայց առայժմ դա տեսանելի չէ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՎՍԴՀԿ ատենապետ, նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը` խոսելով Կառավարության գործունեությունից:

Ըստ Լ. Սարգսյանի` սրա համար նպաստող ու խանգարող հանգամանքներ կան: «Հուսանք, որ հուսախաբ չենք լինի, ու հասարակությունը կունենա այն, ինչ խոստացել էր Կարեն Կարապետյանը` ներդրումներ, գործընկերային ազատ, արդար հարաբերություններ, որի արդյունքում բիզնես ոլորտը կզարգանա, և Հայաստանում մեծ ներդրումներ կարվեն: Բնականաբար, մեր փրկությունը դրա մեջ է, որ տնտեսությունը ոտքի կանգնի: Չկա մի մարդ Հայաստանում, որ ցանկանա` Կարեն Կարապետյանը ձախողի, որովհետև այսօր տնտեսական աճի ապահովման գործիքները նրա ձեռքին են:

Ամեն դեպքում շփվելով մրդկանց հետ` տեսել եմ, որ ակնկալիք կա, որ նա իր խոսքը կկատարի»,-նկատեց քաղաքական գործիչը:

Վերջինս վստահ է, որ եթե տնտեսությունը ոտքի կանգնի, արտագաղթն էլ կնվազի, ինչի համար առաջին հերթին արդար միջավայր է պետք, հավասար հնարավորության մեկնարկային պայմաններ, հակառակ դեպքում քայլ առ քայլ գնալու ենք դեպի անկում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ