05 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

1-ին բանակային զորամիավորումում անցկացվել է հրամանատարական հավաք

ՀՀ զինված ուժերում նոր ուսումնական փուլին ընդառաջ` 1-ին բանակային զորամիավորումում անցկացվել է ենթակա զորամասերի գումարտակների ու դիվիզիոնների հրամանատարների և հրամանատարների տեղակալների հնգօրյա հավաք, որի նպատակն էր մասնակիցների գիտելիքների ու գործնական կարողությունների, մասնագիտական ունակությունների կատարելագործումը, մարտական պատրաստության պարապմունքների կազմակերպման և ղեկավարման մակարդակի բարձրացումը, ինչպես նաև նրանց շարային, ֆիզիկական ու կրակային պատրաստության գնահատումը:

Հավաքների ընթացքում սպաների համար կազմակերպվել են տեսական դասընթացներ, մեթոդական պարապմունքներ և ստուգարքներ` առավել մեծ ուշադրություն դարձնելով  ստորաբաժանումների անձնակազմի համար ցուցադրական ու գործնական պարապմունքների, ինչպես նաև խմբային վարժանքների կազմակերպման հմտությունների կատարելագործմանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ