21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Ի՞նչ է սպասվում մանկատներոի և ցերեկային խնամքի կենտրոնների աշխատակիցներին (տեսանյութ)

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Այցի նպատակն էր ծանոթանալ սոցիալական ապահովության և մասնավորապես երեխաների պաշտպանության ոլորտում կատարվող փոփոխություններին: Արտեմ Ասատրյանի Լոռու մարզ կատարած այցի առաջին կանգառը Վանաձորի մանկատունն էր: Նախարարը ծանոթացավ մանկատան շենքային պայմաններին, կաթսայատան հնարավորություններին ու կառույցում առկա խնդիրներին: Հաջորդիվ նախարարն այցելեց Վանաձորի խնամքի կենտրոն: Կառույցի […]

Վթարային ջրանջատում Կապանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 15-ին ժամը 12.00-16.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի` Կավարտ և Լենհանքեր թաղամասերի ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Երևանը քաղաքացու կարիք ունի. Փոստանջյան

«Եթե չունենանք քաղաքացի, չենք կարող ունենալ անկախ պետականություն եւ արժանապատիվ կյանք», – այսօր Ազատության հրապարակում  տեղի ունեցող համերգ-հանրահավաքի ընթացքում հայտարարեց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը։ «Մեր հայրենիքից հեռացել է 1,5 մլն քաղաքացի։ Երեւանը ոչ միայն կարիք ունի գեղեցիկ շենքերի, անտառածածկ ու կանաչ տարածքների, այլեւ քաղաքացու կարիք ունի։ Մեզ փորձել են համոզել […]

Գողություն Երևանում գտնվող կրպակներից մեկից (ֆոտո, տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ Երևան քաղաքում գործող կրպակից գումար և ծխախոտ հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2017թ. ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը, առերևույթ հանցագործություն կատարած անձը, մուտք գործելով Երևան քաղաքում գտնվող կրպակներից մեկը, հափշտակել է կանխիկ գումար […]

Սերժ Սարգսյանը ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկուն (նստավայրը՝ Թբիլիսի)՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել պապական նվիրակին վերջին հինգ տարիների նրա աշխատանքի, Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի և անձնական մեծ ներդրման համար: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ վերջին հինգ տարիները նոր […]

«Նիկոլ TV-ի»-ն՝ այլընտրանքային լրատվամիջո՞ց

Մերօրյա աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների և սոցիալական ցանցերի ընձեռած հնարավորությունները դժվար է թերագնահատել, իսկ դրանցից օգտվելու իրողությունը նաև օբյեկտիվ անհրաժեշտություն է դարձել, ընդ որում, հանրային կյանքի բոլոր բնագավառների պարագայում: Բնականաբար, նաև քաղաքականության մեջ, անգամ մեծ քաղաքականության մեջ դրանք շատ հաճախ ծառայեցվում են՝ որպես ընտրողի կամ հանրության հետ երկխոսելու այլընտրանքային եղանակ: Դիցուք, սոցիալական ցանցերի գործոնը, որը շատ […]

Անազատության մեջ պահվող արջերն ահազանգերից հետո անհետանում են

Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաքացիական նախաձեռնությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել տարբեր զվարճանքի ու հանգստի վայրերում անազատության մեջ պահվող վայրի կենդանիների՝ մասնավորապես ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված արջերի վերաբերյալ։ Բանտարկված հասուն արջերի ու քոթոթների լուսանկարներ են տարածել նաև սոցիալական ցանցերի օգտատերերը։ Ահազանգերը մենք պարբերաբար փոխանցել ենք ՀՀ բնապահպանության նախարարությանը։ Եթե սկզբնական շրջանում […]

Ամեն վայրկյան կարելի է սպասել պատերազմի. ԱՍԱԼԱ-ի Վազգեն /տեսանյութ/

«Ալիևը ընդհանրապես չգիտի, թե ինչ է պատմությունը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Ալիևի հրապարակած հեղինակային հոդվածին, ասաց ԱՍԱԼԱ-ի անդամ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը: Ալիևի հայտարարությունները այլևս չեն զարմացնում Վազգեն Սիսլյանին: Նա լրատվամիջոցներին հորդորում է չտարածել այդ անհեթեթությունները: «Պատերազմի հրահրումը ամեն օր է, զոհ ու վիրավորներ ենք անընդհատ ունենում: Ադրբեջանցին ու թուրքը նույն աննորմալ տեսակն են, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի