09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Ունիկալ ենք՝ բողոքավոր, դժգոհ ու մուննաթ…»

«Մարդու իրավունքների ժողովրդական դատարանի(ՄԻԵԴ) հրապարակած վիճակագրության համաձայն՝ Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրների թվում բացարձակ առաջատարն է՝ 100 հազար բնակչի թվով ՄԻԵԴ-ում գտնվող դիմումների քանակով: Խորհրդային տարիներին Հայաստանը նույնպես առաջին տեղում էր Կրեմլ հասցեագրված դիմում-բողոքների քանակով: Զարմանալի է, սակայն հայերը դիմում-բողոքներ էին գրում նաև Լենինի դամբարանին, կարծես ընդգծելով իրենց հուսահատ ու ծայրահեղ վիճակը… Պատահական չէ […]

Ինչ եղանակ է սպասվում

Ուշադրություն Հուլիսի 27-29-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 25-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած […]

«Հայկական սփյուռքի շնորհիվ մենք դարձել ենք ավելի մրցունակ եւ գլոբալ ազգ». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 24-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:  Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է Արգենտինայի հետ հարաբերությունների ընթացքը, ընդգծել միջխորհրդարանական հարթակներում որակական համագործակցության ու հանրային դիվանագիտության խթանման անհրաժեշտությունը: Իր հերթին դեսպան Ուրրիոլաբեիտիան շնորհավորել է Արմեն Աշոտյանին արտաքին հարաբերությունների մշտական […]

Դժվար բան է, բայց այդ դեպքում է Աստված տալիս

«Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին շնորհ է տալիս» (Ա Պտ. 5:5): Իրական խոնարհությունն այն է, որ երբ քեզ խոնարհեցնում է դիմացինդ, դու ընդունում ես դա: Դժվար բան է: Բայց Աստված խոնարհներին շնորհ է տալիս, օգնում է: Ու խոնարհությամբ զինաթափում եք չարին: Արմեն Հարեյան

«Տեխնիկան վերցրին ու մի հատ էլ ծեծեցին».բռնության ենթարկված լրագրող

lragir.am կայքի լրագրող  Մարութ Վանյանը ոստիկանության բռնարարքի զոհ է դարձել անցած տարի ՝ Սարի թաղում, սակայն մինչև այսօր նա իր սեփական միջոցներով շարունակում է բուժում ստանալ: Այս մասին նա մանրամասնեց այսօր՝ հուլիսի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: «Իմ դեպքում ամբողջ մեկ տարվա ընթացքում առաջընթաց չի եղել: Իմ ուսապարկը վերցրել էին ու մեջը երկու տեսախցիկներս, իմ […]

Աղվան Հովսեփյանը մասնակցել է Վարդենիսի քննչական բաժնի նոր վարչական շենքի բացման արարողությանը

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը Վարդենիսում մասնակցել է  ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի նոր վարչական շենքի բացման արարողությանը։ Շենքի բացմանը ներկա է գտնվել նաև  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը: ՀՀ ՔԿ նախագահը շրջել է շենքում, ծանոթացել նոր աշխատանքային պայմաններին։ Վարդենիսի քննչական բաժնի շենքային պայմանները բարելավելու համար անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ ՔԿ […]

Ազատ ոճի հայ ըմբիշները նվաճել են 5 մեդալ

Կոտ դը Իվուարում ընթացող ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում ազատ ոճի հայ ըմբիշները նվաճել են 5 մեդալ: Խաչատուր Պապիկյանը (70 կգ) դարձել է ոսկե մեդալակիր, Վարուժան Կոջոյանը (74 կգ) և Մխիթար Գրիգորյանը (57 կգ) նվաճել են արծաթե, իսկ Վաղինակ Մաթևոսյանը (65 կգ) և Աշոտ Վելիցյանը (61 կգ)՝ բրոնզե մեդալներ: Այսօր մրցահարթակ դուրս կգա 86 կգ քաշային Մարզպետ Գալստյանը: Հիշեցնենք, որ ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերին ՀՀ մարզական պատվիրակության կազմում հանդես […]

Գերմանիայի նախագահն աջակցել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու կառավարության որոշմանը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ աջակցում է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ Գերմանիայի կառավարության որոշմանը: «Էրդողանի հետ տարիներ շարունակ աշխատող մարդիկ այժմ կամ բանտերում են, կամ չեն համարձակվում իրենց բերանը բացել: Մենք դա չենք ընդունում», – հայտարարել է Գերմանիայի նախագահը: Թուրքական «Demokrathaber»  լրատվակայքի տեղեկացմամբ՝ Գերմանական «ZDF» հեռուստաալիքի եթերում ելույթ ունեցած Շտայնմայերը նաև նշել […]

36 տարեկան կորած տղամարդուն փնտրում են Կառնուտի ջրամբարում. ջրափրկարարները ժամանել են Շիրակի մարզ

Հուլիսի 24-ին` ժամը 00:17-ին, տեղեկություն է ստացվել, որ 1981 թ. ծնված Կ. Գ.-ը մեկնել է Շիրակի մարզի Կառնուտի ջրամբար և չի վերադարձել: Կասկածվում է, որ նա խեղդվել է ու անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Կառնուտի ջրամբարի արևմտյան հատվածում գտնվող […]

‹‹Ծիրանի ծառ›› -ը՝ Արամ MP3-ի մեկնաբանությամբ. Պրեմիերա

Համացանցում է հայտնվել ‹‹Եվրատեսիլ›› երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը, որը ներառված է ‹‹Դաշտերով›› նախագծում: Վերոնշյալ նախագծում ներառված են մի շարք հայկական սիրված երգեր, որոնք նոր մոտեցումներով համատեղ ներկայացնում են Իվետա Մուկուչյանը եւ Արամ MP3-ին: ‹‹Ծիրանի ծառ››-ը շարքում ներառված եզակի ստեղծագործություններից է, որն Արամը կատարում է միայնակ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի