Ինչ դեր է խաղում օմեգա -3-ը մեր օրգանիզմում
Հենց օմեգա-3-ն է յուրաքանչյուր բջջի թաղանթի նշանակալի մասը կազմում: Այն ապահովում է բջջաթաղանթի շարժունակությունը և դրա նորմալ թափանցելիությունը: Եթե բջջաթաղանթն այլ բաղադրատարրերից է բաղկացած (խոլեստերին, փոփոխված սպիտակուցային մոլեկուլներ), ապա այն կորցնում է իր թափանցելիությունը: Դա լինում է, երբ մարդը սնվում է առավելապես կենդանական ճարպերով և արևածաղկի բուսայուղով: Տվյալ դեպքում բջիջն արյունատար հունից չի ստանում գլյուկոզաներ, կալցիում, կալիում: Խանգարվում է նաև բջջի կողմից կատարվող նյութարտադրությունը, որոնք ձևավորում են այդ բջիջները` լեղի, ենթաստամոքսային, վահանագեղձի, սեռական գեղձերի հորմոններ:
Այսպիսով, սննդի մեջ օմեգա-3-ի անբավարարության դեպքում օրգանիզմում բազմաթիվ խանգարումներ են զարգանում` հիպերտոնիա, սրտի իշեմիկ հիվանդություն, հիշողության և ուշադրության նվազում, վեգետա-անոթային դիստոնիա, շաքարային դիաբետ, ճարպակալում, անպտղություն, վահանագեղձի գործառույթների նվազում, տարբեր օրգաններում բուշտերի ձևավորում, լյարդի և լեղուղիների, երիկամների գործառույթների խանգարում:
Եթե սննդի մեջ առկա է բավարար քանակությամբ օմեգա-3, ապա արյան մեջ խոլեստերինի մակարդակը հեշտությամբ պահվում է լավագույն մակարդակի վրա (4,5 մմոլ/լ)ª պաշտպանելով օրգանիզմը ինֆարկտից և ինսուլտից: Գիտնականների տվյալներով, օմեգա-3-ը կանխորոշում է երեխայի մտավոր ընդունակությունները, մոտորիկան և տեսողական կոորդինացիան: Այդ պատճառով էլ երեխայի մոտ օմեգա-3-ի անբավարարության դեպքում նա վատ է կարողանում վերահսկել իր վարքագիծը, ձեռագիրը, դժվարությամբ է ընկալում ուսումնական ծրագիրը:
Կտավատի բուսայուղն օմեգա-3-ի պարունակությամբ առաջատար է համարվում: Ամենօրյա սննդաբաժնում այն կարելի է օգտագործել աղցանների և շիլաների վրա ավելացնելով (1-2 ճաշի գդալ), որը հասարակ, բնական և դարերով փորձված միջոց է օրգանիզմն անփոխարինելի բազմաչհագեցած ճարպաթթուներով հագեցնելու համար:
Nuga Best – Armenia–ի ֆեյսբուքյան էջից