26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ինչպե՞ս պայքարել հարթաթության դեմ

 «Հարթաթաթությունը կանխարգելելն ավելի հեշտ է, երբ պացիենտը փոքր է, այնպես որ, ծնողները պետք է ուշադիր լինեն. Եթե երեխան նման խնդիր ունի, անմիջապես մետք է դիմել մասնագետը, որպեսզի նա համապատասխան խորհուրդներ տա: Երեխայի համար կոշիկներ ընտրելիս հարկավոր է շատ ուշադիր ու շրջահայաց լինել։ Երեխային հարկավոր է կոշիկ հագցնել այն ժամանակ, երբ նա սկսում է առաջին քայլերն […]

Արա Նազարյանը նշանակվել է ԱԻՆ փոխնախարար

Արա Նազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արա Նազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ»,-ասվում է վարչապետի որոշման մեջ։

Մեր հողերը վերադարձնելու ենք. Սերգեյ պապը վստահեցնում է/տեսանյութ/

«Մեր տերիտորյան դեռ լրիվ չի վերադարձվել: Մեր պատմական հողերը, որ պատկանել են Արցախի ժողովրդին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության Բերդաձորի ենթաշրջանի Մեծշեն գյուղի բնակիչ Սերգեյ Ավետիսյանը: Ավետիսյանը ընդգծում է.«Մեր հողերը վերադարձնելու ենք, իմացեք հայերը խոսք են տվել՝ կամ մահ, կամ ազատություն: Ես սպասում եմ այդ օրվան»: Մանրամասները՝ տեսանյութում:

Արա Բաբլոյանն ընդունել է Մաջեդ էլ Շաֆիին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 29-ին ընդունել է «Մեկ ազատ աշխարհ» ՀԿ ղեկավար Մաջեդ էլ Շաֆիի գլխավորած պատվիրակությանը: Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության ղեկավարին եւ կանադացի խորհրդարանականներին Արցախ այցելելու որոշման համար՝ նշելով, որ այնտեղ նրանք անաչառ տեղեկատվություն կստանան թե՛ Արցախի, թե՛ ԼՂ հակամարտության մասին: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Կանադայի օրենսդիր եւ […]

Հայկարամ Մխիթարյանն ազատվել է ԱԻ փոխնախարարի պաշտոնից

Հայկարամ Մխիթարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Հայկարամ Մխիթարյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասվում է վարչապետի որոշման […]

«Վարչապետի հանձնարարականը հստակ է, և պետք է անվերապահորեն կատարել». Լևոն Ալթունյան

Ամփոփվել են ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի  հանդիպումները մարզերի առողջապահության կազմակերպիչների հետ։  Լոռու մարզի ներկայացուցիչների հետ քննարկված հարցերը  նույնպես բխել են Հայաստանի Հանրապետության վարչապետի մարզեր կատարած այցերի ընթացքում տրված հանձնարարականներից։ Ներկայացնելով մարզի  առողջապահության համակարգում արձանագրված ցուցանիշները` մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը կարևորել է բժշկական ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ կատարվող քայլերը։ Նշել […]

Արագածոտնում ոստիկանների կողմից կեղծիքներ կատարելու մասին հաղորդում է ստացվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ կեղծիք կատարելու վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա: Նախաքննական նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժնի աշխատակիցները 2017թ.-ի մայիսի 23-ին վիճաբանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ՀՀ քաղաքացիներ Կ. […]

Գլխավոր հերոսը դուք եք, պատմություն կերտողը դուք եք. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է 2016-2017 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2017թ. հաջողությունների հասած՝ մայրաքաղաքի և մարզերի աշակերտներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական և հայոց լեզվի «Մեղու» մրցույթների մրցանակակիրներին:  Արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահը ողջույնի խոսք է հղել ներկաներին: Նախագահը պատասխանել է […]

Վախենալ, թե ուրիշներն ի՞նչ կասեն

Վախենալ, թե ուրիշներն ի՞նչ կասեն, նշանակում է` հավատքի պակաս ունենալ Իմ հանդեպ: Այդպես չպետք է լինի: Այդ բոլոր դժվարությունները` ձեր նկարագիրը մաքրագործելու գործողության վերածեք: Դուք ձեզ տեսեք այնպես, ինչպես ձեր շուրջը եղածներն են տեսնում, ոչ թե` ինչպես դուք եք ուզում: Աստծո առջև չափազանց խոնարհ ընթացք ունեցեք: Ես ձեզ կբարձրացնեմ, որովհետև ճանաչեցիք Իմ Անունը: Սակայն, մինչև […]

Օգոստոսի 18-24-ը մայրաքաղաքում ծնվել է 426 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 426 երեխա՝ 232 տղա, 194 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 32619 քաղաքացի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի