Ցանկացած ոչ կոռեկտ գնահատական, հայտարարություն ողջունելի չէ. Շարմազանով
ՀՀԿ-ի համար մտահոգիչ է ցանկացած նման իրողություն, սպասենք իրավապահների քննությանը. այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստց հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով այսօր Վերնիսաժի հարևանությամբ տեղի ունեցած կրակոցների դեպքի մասին:
Ապա հարցին, թե ինչպես է վերաբերում Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպերին, երբ ավագանու անդամները միմյանց հայհոյել էին, նա ասաց, որ այդ հարցը չի քննարկվել նիստի ժամանակ, բայց ամեն դեպքում ինքը կողմ է քաղաքական բանավեճերին ու քաղաքական շփումներին: «Ցանկացած ոչ կոռեկտ գնահատական, հայտարարություն ողջունելի չէ» ,-նշեց ՀՀԿ խոսնակը:
Ինչ վերաբերում է առաջիկայում կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանն, ապա կուսակցությունը մեծ շրջադարձային ակնկալիքներ չունի, որովհետև Ադրբեջանն իրականացնում է մի քաղաքականությունը, որը չի բխում բանակցությունների տրամաբանությունից: Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահը խոսել էր Արցախից՝ ասելով, թե դա Ադրբեջանի պատմական տարածքն է, սակայն Շարմազանովը շեշտեց. «Պատմական տարածք ունենալոց առաջ պետք է պատմություն ունենալ: Դաստաևսկու «Ապուշը» ավել շուտ է գրվել, քան Ադրբեջանն է առաջացել»: