11 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Մենք դրական ենք գնահատում կոալիցիոն կառավարության գործունեությունը. ՀՀԿ (տեսանյութ)

Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր, արտաքին քաղաքական հարցեր, անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկին, կուսակցությունը դրա արդյունքները դրական է գնահատում, Կառավարության ու քաղաքական մեծամասնության միասնական աշխատանքներին է նաև անդադարձ կատարվել: Կուսակցությունը քննարկել է նաև վարչապետի մեկ տարվա գործունեությունը: «Կուսակցությունը դրական է գնահատում այդ գործունեությունը: Այն, ինչ նախատեսել ենք, այդ հունով գնում է, արտահանման ու արդյունաբերության, տուրիզմի աճ կա: Մեր տնտեսությունը գնում է զարգացման դինամիկայով, և այն չափորոշիչները, որ մենք ամրագրել ենք պետական բյուջեում, դրանք անկասկած կատարվելու են, այդ ցուցանիշներն իրականացվելու են»,- այս մասին նիստից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ փոխնախագահ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա հավելեց, որ ընտրությունների ժամանակ քաղաքական մեծամասնության խոստացած 830 միլիոն դոլարից 45 տոկոսն արդեն իրականություն է: «Հանրապետական ու դաշնակցական կառավարությունն ինտենսիվորեն աշխատում է, մենք դրական ենք գնահատում»,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ