Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել
Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Սեյրան Մանվելի Սարգսյանի սպանության դեպքի առթիվ։ 28.09.2017թ՝ ժամը 15:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Սեյրան Մանվելի Սարգսյանը: Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է […]
ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատը քիչ առաջ բանաձև է ընդունել, որով կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչպես նաև տնտեսական և մշակութային կապեր հաստատել Արցախի հետ և աջակցել խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ելույթով հանդես է եկել սենատոր Դևիդ Քնիզեքը, ով Սենատում ներկայացրել […]
Երեխաները սուրբ են ու մաքուր։ Չի կարելի նրանց սեփական տրամադրության խաղալիքը դարձնել։ Ա․ Չեխով
Սեպտեմբերի 27-ին Արմավիրի Առաջին Ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է 23 տարի պատիժ կրող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի դատը` կապված վաղաժամկետ ազատման հարցի հետ։ Դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել դատավոր Արթուր Ադամյանին՝ նշելով , որ նա չի կարող անաչառ քննել իր դիմումը ։ Սակայն խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավորը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը։ Դատական նիստը […]
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Սեյրան Մանվելի Սարգսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ […]
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է միջամտել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում, ինչն էլ թույլ չի տալիս կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրել։ Այս մասին ԱԳ փոխնախարարը ասել է՝ ի պատասխան «Արմենպրես»-ի խնդրանքի՝ մեկնաբանել Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ: Շավարշ Քոչարյանը, մասնավորապես, ասել է. «Առաջին անգամ չէ, […]
ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահվան պատճառ դարձած՝ Հերացի փողոցի թունելի մոտ տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2017թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 06.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մ.Հերացի փ. թունելի սկզբնամասում Արմեն Արշակյանի վարած «Վոլվո» մակնիշի` «կռոն» կիսակցորդով ավտոմեքենան ընդհարվել է «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, ապա «Մերսեդես-Բենց Ե-200» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև […]
Հավանության է արժանացել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծերի ընդունման արդյունքում կբարելավվի պետբյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակների, նպաստների և դրամական այլ վճարների գումարները շահառուներին վճարելու գործընթացի արդյունվետությունը, ինչպես նաև՝ շահառուներին մատուցվող ծառայությունների […]
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նորից խոսել է իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեից: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ Էրդողանը, ելույթ ունենալով Թուրքիայի նախագահականում, բավականին կոշտ հայտարարություններ է հնչեցրել իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հասցեին: «Հյուսիսային Իրաքի վերջին իրավիճակը մտահոգիչ է, բայց դա այն հարցը չէ, որ հնարավոր չլինի հաղթահարել: Հյուսիսային Իրաքի շրջանի ղեկավարությունը անկախանալու […]




























