02 Մայիսի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Վարդան Այվազյանի «ցավը». Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը խորհրդարանական ընտրություններից հետո շատ հիասթափված է եւ իրեն նույնիսկ հեռու է պահում կուսակից ընկերներից: Չնայած ի սկզբանե նա հասկանում էր, որ վարկանիշային համակարգի պարագայում շատ դժվար է լինելու պատգամավոր դառնալը, սակայն այդպիսի վերաբերմունք հարազատ կուսակցութունից չէր սպասում: Եվ չնայած այսքան ամիսներ են անցել ընտրություններից, սակայն […]

Սկանդալ ԱԺ-ում. Ժողովուրդ

«Լավատեղյակ աղբյուրներից մեզ ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան ԱԺ-ում վերջերս բացահայտված կոռուպցիոն սկանդալի մասին, ինչի արդյունքում աշխատանքից ազատվել են ԱԺ գործերի կառավարիչ Էրիկ Մինասյանն ու հաշվապահության երկու աշխատակից: Պարզվել է, որ երկու հաշվապահներին արձակուրդ է տրվել, բայց հետո նրանց ժամկետից շուտ ետ են կանչել, հետո նորից արձակուրդ ուղարկել: Եւ ամեն անգամ արձակուրդից ետ կանչելու եւ հավելյալ […]

Կարեն Կարապետյանը դժկամությամբ է գնացել այդ քայլին. Ժողովուրդ

«Օրերս վարչապետի որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար է նշանակվել Թադևոս Ավետիսյանը: Սակայն, ինչպես վկայում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Կարեն Կարապետյանը դժկամությամբ է գնացել այդ քայլին` ընդամենը վավերացնելով Սերժ Սարգսյանի և Արտեմ Ասատրյանի որոշումը: Բանն այն է, որ Թ. Ավետիսյանը ժամանակին զբաղեցնում էր նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետի պաշտոնը, և այս տարվա ապրիլին նրան […]

Թուրքիայի վարչապետի կոչը

Կիլիկիա Հայաստան (Կիլիկիան) ֆեյսբուքյան օգտատերը գրում է․ «Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը այսօր հայտարարել է, որ Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեից հետո, Թուրքիան իրեն իրավունք է վերապահելու միջազգային նորմերի շրջանակներում ձեռնրկել քայլեր իր ազգային անվտանգությունը պաշտպանելու համար: Նա կոչ է արել Մասուդ Բարզանիին վերջ դնել «անջատողականությանը» , չեղարկել հանրաքվեի անցկացման որոշումը, քանի որ այն քրդերին լավ բանի […]

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է վիրաբույժ Արա Դարզիին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, հայազգի պրոֆեսոր, լորդ Արա Դարզիին: Հանդիպմանը ներկա էր Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Արա Բաբլոյանը դրվատանքով է խոսել բարձրակարգ վիրաբույժի` բժշկության եւ վիրաբուժության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի […]

«Վայրի հրեշտակը» սերիալի աստղերը՝ 20 տարի առաջ ու այսօր /ֆոտո/

Հայտնի «Վայրի հրեշտակը» սերիալի էկրանավորումից անցել է 20 տարի։ Սերիալի գլխավոր հերոսներ Միլլին եւ Իվոն բոլորի սիրելին էին, իսկ սերիալի ավարտից հետո նրանք բավական հաջող կարիերա ստեղծեցին։  Դերասաններ Նատալյա Օրեյրոն եւ Ֆակունդո Օրանան երկուսն էլ ամուսնացած են, երեխաներ ունեն, հայտնի են։         Սերիալի նկարահանումներից 20 տարի անց սիրված դերասանները համատեղ սելֆի են […]

«Ինչպես Մոնթե Մելքոնյանն ու էնպես էլ մյուս տղաները…»

«Ինչպես Մոնթե Մելքոնյանն ու էնպես էլ մյուս տղաները, ովքեր իրենց կյանքն են դրել Արցախի ազատագրման համար հավասարաչափ հարգանքի են արժանի իրենց քայլերի համար: Ընդհանրապես չեմ սիրում շատ ու քիչ անելը, այլ ամենքին յուրովի իր արածով հարգելն եմ ընդունում: Որքան էլ իրականությունից հեռու գնանք արցախյան ազատամարտի տարիներին իրար հակասող, մեր գաղափարներին հակասող լիքը տղերք մասնակից են […]

Խոշոր ավտովթար Երևանում. Մարզահամերգային համալիրի մոտ բախվել են թիվ 37 երթուղին սպասարկող Газель-ը և Opel-ը. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ, բախվել են Opel մակնիշի 34 AF 662 համարանիշի և թիվ 37 երթուղին սպասարկող Газель մակնիշի 2051 Տ համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են «Արմենիա» […]

Արա Բաբլոյանն ընդունել է ՀՕՖ-ի պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Հայ օգնության ֆոնդի պատվիրակությանը` ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի անդամ Օսկար Թաթոսիանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը: Խորհրդարանի ղեկավարը ողջունել է պատվիրակության անդամներին եւ բարձր գնահատել ՀՕՖ-ի հայրենանվեր գործունեությունն ինչպես աղետի գոտում, այնպես էլ Հայաստանի բազմաթիվ այլ բնակավայրերում ու Արցախում, որն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված