Ռեստորանում գազի արտահոսք է տեղի ունեցել
Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Տաօ» ռեստորանի խոհանոցում 20 կգ-ոց գազի բալոնից առկա է արտահոսք՝ առանց բռնկման: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները փակել են գազի բալոնի փականը:





































