«Ներսեսը վճռական է տրամադրված». պաշտպան/տեսանյութ/
Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով արդեն մեկ տարուց ավելի կալանքի տակ գտնվող Ներսես Պողոսյանը շարունակում է սեպտեմբերի 29-ին սկսած անժամկետ հացադուլը:
Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նրա շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը:
«Ներսեսին երեկ եմ տեսակցել, մի փոքր տկար էր, բնականաբար, քանի որ մի քանի օր սնունդ չէր ընդունել: Նշեմ, որ կան պահանջներ, որոնք կհրապարակենք ուրբաթ օրվա դատական նիստի ժամանակ»,-նշեց Արայիկ Պապիկյանը և հավելեց, որ Ներսեսը վճռական է տրամադրված:
Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին: Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննություն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան:
Մանրամասները՝ տեսանյութում: