2018-ի հուլիսից ակադեմիական տարկետումներ չեն լինելու
«Ծառայությունից տարկետում հասկացությունը փոխարինում ենք բովանդակային արտոնություններով»,-այսօր խորհրդարանում «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Նրա տեղեկացմամբ՝ 2018-ի հուլիսից ակադեմիական տարկետումներ չեն լինելու։ «Դա է այս օրենքի փոփոխությունների հիմքը։ Տարկետում հասկացությունը փոխարինում ենք բովանդակային արտոնություններով։ Եթե քաղաքացին ունի ընտանեկան առողջական հատուկ սահմանափակումներով, պետք է […]




































