23 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

«Կան մարդիկ, որոնց անուններով մենք չպիտի փողոցներ անվանենք»

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը կարծում է՝ մեր երկրում մշակութային կյանքը  ընթանում է զարգացման իր հունով. հարկավոր է դրականը, լավը նկատել: Անդրադառնալով Երևանի փողոցներից որոշները անվանափոխելու  հարցին՝ բանախոսը շեշտեց՝ այսօր Երևանում կան փողոցներ, որոնց անուններն ընտրվել են թյուրիմացաբար: «Եթե ես չեմ սխալվում, այս պատմությունը հիմնականում սկսել է Լենինգրադյան փողոցի անվանումից, բայց ավելի   վատ դեպքեր էլ […]

ՙ«Սասնա ծռեր»-ի հարազատները կտեսնեն նրանց. դատավորը կարևոր որոշումներ կայացրեց

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր»-ի  18 անդամների գործով դատավարությունը: Այսօրվա նիստը հանդարտ չի անցնում: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ դատարանը գտնվում է միջնորդությունների փուլում: Փաստաբան Հրանտ Գևորգյանը նկատեց, որ բացակա փաստաբաններ կան և հարկավոր է հետաձգել դատը, որպիսի նրանք էլ հնարավորություն ունենան միջնորդություն ներկայացնելու: Նախագահող դատավորը […]

ՀՀ քաղաքացիների կողմից ներկայացված հայցերը հիմնավոր կգտնվեն. Գ. Կոստանյան

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների մասին ՀՀ քաղաքացիների կողմից հայցեր էին ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Խորհրդարանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանն ասաց, որ ներկայացված հայցերը անխոցելի հիմքեր ունեն եւ ամբողջական են: «Մեր հիմքերը բավական անխոցելի են, քանի որ Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացվել են կյանքի իրավունքի դեմ քայլեր, եղել […]

Պարզեցվել է

 Պարզեցվել է զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցման ընթացակարգը Մինչև 20 միլիոն դրամ հայտերի հիման վրա 70  տնտեսվարողի վերադարձվել է 812 միլիոն դրամ ավելացված արժեքի հարկի գումար  Գործարար միջավայրի բարելավման միջոցառումների շրջանակում, ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն, Պետական եկամուտների կոմիտեն պարզեցրել է զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցման ընթացակարգը. մինչև 20 միլիոն դրամ հայտերի […]

Հայաստանում կանցկացվի «Հայկական ներկապնակ» միջազգային բացօթյա նկարչության փառատոնը

  Արդեն 7-րդ տարին անընդմեջ Հայաստանում անցկացվում է «Հայկական ներկապնակ» միջազգային բացօթյա նկարչության փառատոնը. այս տարի այն կանցկացվի սեպտեմբերի 15-25-ը Լոռիում:  «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, «Հայկական ներկապնակ» ծրագրի ղեկավար Սերգո Երիցյանը, անդրադառնալով վերոնշյալ փառատոնին, այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց. «Արդեն 7-րդ տարին է, որ անցկացնում ենք այս փառատոնը. այն արդեն ավանդական […]

Թուրքիայում ապամոնտաժել են Էրդողանի արձանը

Թուրքիայի Շանլըուրֆա (պատմ. Եդեսիա) նահանգի Հառան շրջանում ապամոնտաժվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձանը: Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ հուշարձանը, որը բաղկացած էր տանկից, և այն ձեռքի նշանով կանգնեցնող Էրդողանի արձանից, նվիրված էր 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին:  Նշվում է, որ մինչև Էրդողանի արձանն ապամոնտաժելն այն հասցրել էին մեկ անգամ փոխել, քանի […]

Կարեն Կարապետյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավարի հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Կարեն Կարապետյանը շնորհավորել է Ռուսաստանի իր գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, բարօրություն և աշխատանքային նոր հաջողություններ: Վարչապետը բարձր է գնահատել Դ.Մեդվեդևի անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում:             Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: […]

Կարծում եմ, Լապշինը որոշ ժամանակ անց իր մեջ ուժ կգտնի` սեփական վերաբերմունքն արտահայտելու

Կարծում եմ, Լապշինը որոշ ժամանակ անց իր մեջ ուժ կգտնի` սեփական վերաբերմունքն արտահայտելու: Այս մասին facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը: «Կարծում եմ, հարեւան կոչված երկրի «հումանիստ» միապետի կողմից օրերս «համաներման միջոցով ազատություն ստացած» Ալեքանդր Լապշինը որոշ ժամանակ անց իր մեջ ուժ կգտնի սեփական վերաբերմունքն արտահայտելու այն ամենի մասին, ինչն ադրբեջանական […]

Քրդստանն Իսրայելի լծակն է ընդդեմ արաբների ու Իրանի

Իրաքյան Քրդստանում առաջիկայում կայանալիք անկախության հանրաքվեին ընդառաջ Իսրայելը հայտարարել է, որ սատարում է սեփական պետություն ստեղծելու քրդերի ձգտմանը: Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն նշանակված է սեպտեմբերի 25-ին: «Իսրայելը կսատարի սեփական պետականությունն ունենալու քուրդ ժողովրդի օրինական ձգտմանը»,- ասվում է փաստաթղթում: Իսրայելի այս դիրքորոշումն ունի մի քանի ռազմավարական թիրախ։ Առաջինը` իսրայելական քաղաքականության նպատակը տարածաշրջանում արաբական պետությունների կազմաքանդումն է, […]

Կառավարությունը մերժեց «Ելք»-ին

Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց  «Ելք» խմբակության պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքահարկի» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Առաջարկվում էր գույքահարկից ազատել ՀՀ Զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց, ինչի արդյունքում կբարելավվի ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց սոցիալական վիճակը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի