25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լևոն Մկրտչյանն ընդունել է Մոհամեդ Կետատային

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն  ընդունել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությանԿենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն Մոհամեդ Կետատային և Երևանում Ֆրանկոֆոնիայի թվայնացված կենտրոնի պատասխանատու Ռուզանա  Ղալթախչյանին։

Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կրթության քաղաքականության առաջնային ուղղություններից մեկն օտար լեզուների, այդ թվում նաև ֆրանսերենի ուսուցման զարգացումն է: Այս համատեքստում ԿԳ նախարարը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում մեծացել է հետաքրքրությունը ֆրանսերենի նկատմամբ: Այդ փաստի մասին են վկայում Հայաստանում Ֆրանսիական համալսարանի արդյունավետ գործունեությունը, որը նաև նպաստել է Հայաստանում ֆրանկոֆոն կրթական ցանցի ստեծմանը:  Մ.Կետատան հետաքրքրվել է Հայաստանում գործող   ֆրանսերենի խորացված ուսուցմամբ տասը դպրոցներում իրականացվող կրթականծրագրի ընթացքի վերաբերյալ։ Նշելով, որ ՀՀ ԿԳՆ-ն  պատրաստակամ է  ստեղծել հնարավորություններ օտար լեզուների,  մասնավորապես ֆրանսերենի խորացված ուսուցմամբ  դպրոցների ցանցի ընդլայնման համար՝ Լ. Մկրտչյանը միաժամանակ կարևորել է ֆրանսիական կողմի հետևողական աջակցությունը Հայաստանի կրթական համակարգին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել  նաև 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանգագաթաժողովի և Երևանում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ցանցի անդամ հանդիսացող համալսարաններիհամաժողովի նախապատրաստման աշխատանքներին։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ