Մայրս ինձ համար աշխատող կնոջ ու մոր լավագույն օրինակն է միշտ եղել. Սիրուշո
Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Սյուզան Մարգարյանը տոնում էր ծննդյան տարեդարձը: Երգչուհուն շնորհավորել է նրա դուստրը՝ Սիրուշոն, որն Instagram-ում գրել է. «Մայրս ինձ համար աշխատող կնոջ ու մոր լավագույն օրինակն է միշտ եղել։ Ունենալով ակտիվ աշխատանք, լինելով սիրված ու պահանջված երգչուհի Հայաստանում եւ սփյուռքում` նա ինձ համար կարողացել է միշտ լինել լիարժեք ու գերազանց Մայր։ Իր օրինակով ցույց է […]





































