01 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհուրդը կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակել է Ֆրանսիայի ներկայացուցչին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 58 անդամ-պետություններ հոկտեմբերի 13-ին Օդրի Ազուլեին (Ֆրանսիա) նշանակել են կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին ասված է կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրությունում: Նոյեմբերի 10-ին Օդրի Ազուլեի թեկնածությունը կներկայացվի Գլխավոր համաժողովի հաստատմանը, որը կայանում է տարին երկու անգամ` կազմակերպության անդամ բոլոր 195 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քվեարկության հինգ փուլից հետո, որոնք սկսվել էին […]

“Ну погоди”

ՀՀ կառավարությունը ներկայացրել է մեկ տարվա գործունեության ամփոփումը հաշվետվության տեսքով։ Ամփոփելով մեկ տարին և որոշակիորեն համեմատական տանելով վարչապետի սահմանած նշաձողի հետ՝ կարող ենք, իհարկե, միանգամից ասել, որ մեկ տարում կառավարությունը չի կատարել իր նշած պարտավորությունը։ Ակնկալված 7 տոկոս տնտեսական աճի փոխարեն արձանագրվել է 5.5 տոկոս, սակայն այստեղ դա չէ գլխավոր հարցը, այլ այն, որ օբյեկտիվորեն […]

Երևանը տոնական լուսավորությամբ և հանդերձանքով դիմավորում է իր ծննդյան օրը

«Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին քաղաքամայր Երևանը սկսել էր նախապատրաստվել դեռ մի քանի օր առաջ, իսկ այս կեսգիշերից տոնական լուսավորությամբ և հանդերձանքով մայրաքաղաքն արդեն պատրաստ էր դիմավորելու ծննդյան օրը: Գլխավոր ու երկրորդական փողոցները, հրապարակներն ու այգի-պուրակներն արդեն առավոտյան ուրվագծեցին տոնական ձևավորման ամբողջական պատկերը՝ բոլորին փոխանցելով սիրո քաղաքի ջերմությունն ու հմայքը: Գովազդային վահանակներն ու էկրաններն էլ ողողված […]

Անահիտ Բախշյանն ահազանգում է

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն ահազանգում է. Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ա. Պուշկինի անվան թ.8 հիմնական դպրոցի կայքի առաջին էջը միայն ռուսերեն է, սա խոսում է Հհ-ում գործող օրենքների նկատմամբ այդ դպրոցի վերաբերմունքի մասին:  Այս մասին ահազանգում եմ երկրորդ անգամ, սակայն քաղաքապետարանի կրթության վարչությունն անտեսում է, այսինքն անտեսում է ՙ՚Հանրակրթության մասին՚՚ ՀՀ օրենքի հետևյալ […]

Սերժ Սարգսյանը վերաքննիչ դատարանի դատավոր է նշանակել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արման Թովմասյանը նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր: ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 144-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի […]

Սուսաննան երգում է զինվորի համար /տեսանյութ/

«Երգել սկսել եմ 7 տարեկանից ու հենց այդ տարիքից հաճախել եմ «Ջիվանու» անվան աշուղական դպրոց: Հենց սկզբից ազգագրական երգն է դիպել սրտիս: 17 տարեկանից եղել եմ Հայաստանի գրեթե բոլոր զորամասերում: Ես միշտ երազել եմ երգել զինվորների համար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երգչուհի Սուսաննա Վարդանյանը: 20 ամյա Սուսաննան շատ կարևոր է համարում իր զորամասային համերգները: «Հայկազունք»,«Մարաթուք» […]

Մաղթում եմ՝ երբեք չկասկածենք, որ ապրում ենք աշխարհի ամենաջերմ, գեղեցիկ, յուրահատուկ քաղաքում. վարչապետ

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր՝ Երևանի ծննդյան տոնի կապակցությամբ, շնորհավորական ուղերձ է հղել, որում նշվում է. «Սիրելի՛ երևանցիներ, Այսօր նշում ենք մեր արևաշատ մայրաքաղաքի 2799-րդ տարեդարձը։ Վստահ եմ, որ յուրաքանչյուրս ունենք Երևանի մեր սիրելի անկյունները, որոնց հետ ջերմ ու անփոխարինելի հուշեր են կապված: Սրտանց շնորհավորում եմ բոլորիս և մաղթում, որ Երևանի մի մասնիկը միշտ ապրի […]

Աստված մարդուն երկնքից տվել է մի բան, որ հրեշտակները կցանկանային գոնե աղոտ տեսնել

ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (28 ապրիլ 2017թ.) Օրհնյա՜լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար՝ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ. ծնեց անեղծ և անարատ ու անթառամ ժառանգության համար, որ պահված է երկնքում ձեզ համար, ձեզ, որ Աստծո զորությամբ պահված էիք հավատով՝ փրկության համար, որ պատրաստ […]

Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Թբիլիսիի պատվիրակության անդամներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան այցելած Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Իրակլի Լեկվինադզեյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով տոնին մասնակցելու հրավերն ընդունելու համար, քաղաքապետը հույս է հայտնել, որ բարեկամ Վրաստանի մայրաքաղաքից ժամանած հյուրերն այս օրերին հնարավորություն կունենան լիարժեք վայելել Երևանի ջերմությունն ու տոնական տրամադրությունը: Անդրադառնալով երկու մայրաքաղաքների միջև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի