2017 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է ՀՆԱ-ի աճ

2017 թվականի առաջին կիսամյակում մեր երկրում ՀՆԱ աճը կազմել է 5,5 տոկոս։ Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
«Ընդհանուրի նկատմամբ առաջանցիկ աճ են արձանագրել արդյունաբերության ոլորտը, որի ՀՆԱ աճը կազմել է 7,7 տոկոս, ինչպես նաև առևտրի և ծառայությունների ոլորտը՝ 8,1 տոկոս», – նշեց Սուրեն Կարայանը՝ ընդգծելով՝ ամփոփվել է 2017 թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածի տնտեսության ակտիվության ցուցանիշը․ այն կազմել է 5,5 տոկոս։
Նախարարը շեշտեց՝ ՀՆԱ-ի աճին նպաստել են արդյունաբերության, առևտրի և ծառայությունների ճյուղերում երկնիշ աճերը։