Նիկոլի ամենամեծ վախը՝ Արցախի նախագահների ու Ռուբեն Վարդանյանի վերադարձը Հայաստան /Տեսանյութ/
79 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺ առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանը։ Բաբկեն Արարքցյանը եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: 1988-ի դեկտեմբերի 10-ին ձերբակալվել և մինչև 1989-ի մայիսի 31-ը բանտարկվել է «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ: 1990-91-ին եղել է ՀՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալ։ Արարքցյանը 1991-95-ին ընտրվել է ՀՀ ԳԽ նախագահ։ Նա 1991-ին եղել […]
Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել, թե Տավուշի մարզպետարանի աշխատակիցները և ինքը՝ որպես մարզպետ, 2023թ․ դեկտեմբերի 1-ի դրությամբ որքա՞ն պարգևավճար են ստացել պետական բյուջեից: Մարզպետարանից պատասխանել են, որ դեկտեմբերի 1-ի դրությամբ մարզպետարանի 72 աշխատակիցներ ստացել են 68 միլիոն 873 հազար […]
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն Ամանորին ընդառաջ Ձմեռ պապիկի դեր է ստանձնել եւ պատրաստվում է 7 հազար 500 երեխայի համար ամանորյա հրաշքն ապահովել։ Խոսքը ՆԳ նախարարության աշխատակիցների 7 հազար 500 երեխաների մասին է։ Նախարարությունը 7 մլն 500 հազար դրամ է տրամադրել, որպեսզի վերջիններս Ամանորին թատրոն գնան, մանկական ներկայացում դիտեն։ ՆԳՆ-ն նաեւ սահմանել է, որ ներկայացման […]
«Պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Քրիստինե Վարդանյանը եւ Ասպրամ Կրպեյանն անցած ուրբաթ այցելել էին ՀՀ ԱԳՆ՝ Հայաստանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի, այլ կերպ ասած՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի առաջարկներին ծանոթանալու: Չնայած նրանք չեն հրապարակայնացնում, Մանուկյանի բնորոշմամբ՝ «հույժ գաղտնի նշումով փաստաթղթի կետերը», սակայն մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել 6 էջանոց գրագրությունից։ Ընդդիմադիրներին ոչ թե խաղաղության պայմանագրի տեքստն են […]
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից ցած է նետվել: Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու պարեկները Կիևյան կամրջի տակ, ճանապարհի մեջտեղում, հայտնաբերել են 40-45 տարեկան տղամարդու դի: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն […]
Tasnim-ի փոխանցմամբ՝ իրանական Yasin ռեակտիվ ուսումնական ինքնաթիռը կհամալրվի կառավարվող սպառազինության համակարգով: Համակարգը ինքնաթիռին թույլ կտա օդային աջակցության սերտ գործողություններ իրականացնել: Yasin-ով վերապատրաստված ռազմական օդաչուները կկարողանան նոր սերնդի կործանիչներ վարել: Իրանական ռեակտիվ սիմուլյատորը կկրճատի դասընթացների տևողությունը և կբարելավի դասընթացների որակը։ Իրանական ռեակտիվ վարժեցնողը համալրված է տեղական արտադրության արտանետման նստատեղով, ավիոնիկայով, նոր շարժիչով և վայրէջքի սարքավորումներով: Մանրամասները՝ […]
Դեկտեմբերի 12-ին` տեղական ժամանակով ժամը 23:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19:28-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.02⁰ և արևելյան երկայնության 44.04⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Աշոցք գյուղից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է […]
Բրազիլիայում տեղի ունեցած սիրողական թիմերի ֆուտբոլային հանդիպման ժամանակ կայծակի հարվածի հետեւանքով մահացել է 21-ամյա բրազիլացի խաղացող Կաո Էնրիկե դե Լիմա Գոնսալվեսը: Globo Esporte-ի փոխանցմամբ՝ ևս վեց ֆուտբոլիստ տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է։ Հանդիպման ժամանակ անձրեւ էր տեղացել։ Մանրամասները՝ կից տեսանյութում:
Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և առաջիկա գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքում այսօր և առաջիկա գիշերը սպասվում է անձրև, գիշերը և առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։ Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է […]
























