19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հայտնաբերվել է ՀԱՄԱՍ գրոհայինների «պատմության մեջ ամենախոշոր» հարձակման թունելը. /Տեսանյութ/

Times of Israel-ի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության բանակը երեկ հայտարարել է, որ հայտնաբերել է պաղեստինյան ՀԱՄԱՍ գրոհայինների «պատմության մեջ ամենախոշոր» հարձակման թունելը Գազայի հատվածի հյուսիսում՝ Իսրայելի հետ սահմանին գտնվող Էրեզ սահմանակետի մոտ: Այնուամենայնիվ, այն չի մտնում Իսրայելի տարածք: Հայտնել են, որ թունելը հագեցած է կապուղիներով, ջրատար համակարգերով և էլեկտրականությամբ, ինչպես նաև ունի բազմաթիվ ճյուղավորումներ: Իսրայելական ուժերը […]

Ներողություն խնդրեք Սերժ Սարգսյանից եւ հայ ժողովրդից՝ 2018-ին անխղճորեն խաբելու համար

Սերժ Սարգսյանից և ողջ ժողովրդից ներողություն խնդրեք Դատախազությունը միջնորդել է սոլարկայի թանկ գնման գործով Սերժ Սարգսյանի դեմ հարուցված մեղադրանքը կարճել՝ վաղեմության ժամկետի հիմքով։ Նախկինում էլ գիտեին, որ այդ գործով վաղեմության ժամկետն անցել է, սակայն դատական շոուն պետք է շարունակվեր։ 10 տարի երկրի նախագահ աշխատած , 25 տարի անընդմեջ ամենաբարձր պաշտոններ վարած Սերժ Սարգսյանի դեմ թավշիստ […]

Ինչու կամ ուր է շտապում Փաշինյանը

ՀՀ բյուջեյից մեծ գումարներ են ծախսվել հայ֊թուրքական սահմանային Մարգարա անցակետում մաքսատուն կառուցելու համար, փոխարենը զրո աշխատանքներ թուրքական կողմից։ Մինչդեռ, եթե կա հստակ պայմանավորվածություն սահմանը բացելու, ապա տրամաբանական էր նաև շինաշխատանքները թուրքիայի կողմից, հետևաբար կամ փաշինյանը բացարձակ չի տիրապետում բանակցություններին և իրավիճակին, կամ հերթական հավատարմության և պատրաստակամության ուխտն է կատարում դեպքերից առաջ անցնելով, մի բան հստակ […]

Նոր օրենքով կգաղտնազերծվեն նախկին գրառումները /Տեսանյութ/

Space.com-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսը օրենք է ընդունել, որը պահանջում է կառավարությանը գաղտնազերծել ՉԹՕ-ի վերաբերյալ գրառումները: Համաձայն 2024 ֆինանսական տարվա «Պաշտպանության ազգային թույլտվության մասին» օրենքի նոր դրույթների՝ օրենք, որը ֆինանսավորում է ԱՄՆ ԶՈՒ-ն, և դրա հետ կապված գործունեությունը, ԱՄՆ ազգային արխիվը պետք է հրապարակման համար հավաքի բոլոր փաստաթղթերը, որոնք «վերաբերում են չբացահայտված անոմալ երևույթներին, անհայտ ծագման […]

Փաշինյանի հեծանիվը 5 տարի հետո /Տեսանյութ/

ԶԼՄ-ները անդրադարձել են Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյանը, մեկնաբանելով, թե Փաշինյանի հեծանիվը, որով վերջինս 2018թ.-ի իշխանափոխության առաջին օրերին աշխատանքի էր գնում, 5 տարի անց դարձավ 20 ավտոմեքենայից բաղկացած շարասյուն:

Պետբյուջեի հաշվին

13 միլիոն 886.775 դրամ. ահա այսքան է դեկտեմբերի 13-ին Ներքին գործերի նախարարության հերթական ոչ մրցակցային՝ հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով կնքված պայմանագրի գինը: Իսկ մատակարարը պետական գնումների ֆավորիտ «Սիլ ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունն է: 168.am-ն է գրում ու մանրամասնում․ «Այս ընկերությունը պատկանում է ԱԺ իշխանական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին: Շուրջ 14 միլիոնանոց այս […]

Երեւանում շան հարձակման հետևանքով երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, վիճակը ծայրահեղ ծանր է

Փաստինֆոյի» տեղեկություններով` դեկտեմբերի 14 -ի երեկոյան Երևանում շան հարձակման հետևանքով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ աղջիկ։ Կայքի տեղեկություններով՝ շունը, որ հարձակվել է աղջկա վրա կատաղություն հիվանդությամբ է վարակված եղել։ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը կայքի հետ զրույցում ասել է, որ երեկ աղջկա վիճակը ծանր էր գնահատվում։ «Այսօր արդեն աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է։ […]

Հայաստանը կորցնում է: Նոր տարում տարածաշրջանն անհանգիստ կլինի

Ukraina.ru-ն գրում է, որ ակնհայտ է, որ Հայաստանն ընթացիկ տարին ավարտում է մի իրավիճակում, որը բնութագրվում է Ռուսաստանի հետ փոխգործակցության ընդհանուր նվազմամբ և արևմտյան երկրների՝ առաջին հերթին Ֆրանսիայի տեսքով նոր հովանավորներ գտնելու փորձերով։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի հետ նոր բախման վտանգը չի վերացել, չնայած խաղաղության պայմանագրի վաղաժամ կնքման հնարավորության մասին Երևանից և Բաքվից հնչող հայտարարություններին։ Բաքուն, […]

Կա´մ Հայաստանը գնալու է նոր տարածքների հանձնման ճանապարհով կա´մ Ադրբեջանը նոր պատերազմ է սանձազերծելու

Ադրբեջանը պարզ հայտարարում է, որ բոլոր այն տարածքները, որոնք Հայաստանից օկուպացրել է 2020-22 թթ.-ին, իր քարտեզներով ադրբեջանական են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Հասկանալի է, որ դրանք միայն կեղծ քարտեզներով կարող են որպես Ադրբեջան նշված լինել: Ադրբեջանական մոտեցումը նոր չէ, սակայն սա ցույց է տալիս, […]

Վթարի է ենթարկվել երգիչ Սարգիս Եղիազարյանը

Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Կուկուրուզնիկ»-ի հարևանությամբ, Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատային բախվել Mitsubishi մակնիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի փաստով Քննչական բաժնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի