25 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Արա Բաբլոյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Սանկտ Պետերբուրգում

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի հետ: Արա Բաբլոյանը, ողջունելով Մայա Գոյկովիչին, կարեւորել է Միջխորհրդարանական միության շրջանակում հանդիպելու հնարավորությունը: ՀՀ ԱԺ նախագահն անհրաժեշտ է համարել երկկողմ հարաբերությունների շարունակական կատարելագործումը՝ հիմք ընդունելով հայ-սերբական բարեկամական հարաբերությունների բազմամյա պատմությունը: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է երկու երկրների օրենսդիր […]

Սամվել Բաբայանը հիվանդ է

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատական նիստը սկսվելուն պես հետաձգվեց։ ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար  Սամվել Բաբայանը գրություն էր ուղարկել դատարան՝ նշելով, որ չի կարող ներկայանալ դատական նիստին, քանի որ մրսածություն ունի, ձայնն ամբողջությամբ խզված է։ Բաբայանը հայտնել էր , որ պարբերաբար է ունենում ձայնի […]

Գոհար Հարությունյանը երկվորյակներ է լույս աշխարհ բերել

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» մրցույթների տիտղոսակիր, գեղեցկուհի Գոհար Հարությունյանը երկվորյակ երեխաներիէ լույս աշխարհ բերել՝ աղջիկ և տղա:  Հիշեցնենք, որ Գոհարն արդեն ուներ երկու դուստր՝ Մելինեն և Բիայնան, և մեկ որդի՝ Մենուան:

Եթե ճիշտ աղոթենք

Նկատե՞լ էք աղոթելիս միտքը ոնց է թափառում դես ու դեն: Տեր Հիսուսն ասում է, «երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, ՓԱԿԻ՛Ր ՔՈ ԴՌՆԵՐԸ եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը» (Մտ 6:6): Ախ ինչքան դժվար է այդ դռները փակ պահելը: Միլիոնավոր հիշողություններ փորձում են այդ դռները ջարդել ու ներս սողոկսել քո սենյակը, որ քո սիրտն է ու այնտեղ […]

Սերժ Թանկյանի սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան /տեսանյութ/

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի բացառիկ համերգները շարունակվում են։ Հոկտեմբերի 19-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայացնի ամերիկահայ ռոք երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան։ Ստեղծագործությունը Հայաստանում ներկայացվում է առաջին անգամ։ Հայաստանյան հանդիսատեսը կծանոթանա ծանր ռոք, ալտերնատիվ մետալ, արտ ռոք, ֆոլկ ռոք և այլ ժանրերում հանդես եկող Սերժ Թանկյանի սիմֆոնիկ գործին։ Ինքը` […]

Հայաստանը կմասնակցի Օսկարի մրցանակաբաշխությանը

Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է Օսկար ամենամյա մրցանակաբաշխության 90-րդ   «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հաստատված հայտերի ցանկը, որում ընդգրկված է նաև Հայաստանը: Հայկական ազգային կինոակադեմիան տվյալ անվանակարգի համար այս տարի ընտրել էր Անահիտ Աբադի  «Եվա» ֆիլմը: Ամերիկյան կինոակադեմիայի  «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար այս տարի ռեկորդային թվով երկրներ են հայտեր ներկայացրել՝ 92 երկիր, որոնցից 6-ը՝ […]

Նախարարությունը հայտարարություն է տարածել Արթուր Ալեքսանյանի եւ «Միսս Արմենիա»-ի մասով

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Կյանքը՝ սպորտի ռիթմով» առավոտյան մասսայական մարզումներին ներկա են գտնվել օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և 2017 թվականի «Միսս Արմենիա» մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանը: Մարզումներին մասնակցել են հարյուրից ավելի մարզվողներ: 2016 թվականի հոկտեմբեր ամսից մեկնարկած ծրագիրը բացարձակ անվճար է և նախատեսված է տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչների համար՝ անկախ նրանց մարզումային փորձից և մարզական վիճակից: Փորձառու մարզիչներն ընտրել են այնպիսի  […]

Մահացել է

Նախօրեին կյանքից հեռացել է ռուս հայտնի դերասան Դմիտրի Մարյանովը։ Նա 47 տարեկան էր։ Ինչպես հայտնի  է դարձել, դերասանն ընկերների հետ գնում էր իր ամառանոց, երբ հանկարծ մեքենայում վատ է զգացել։ Ընկերները նրան անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, սակայն ճանապարհին նա մահացել է։  Մարյանովը, նախնական տվյալներով, մահացել է թրոմբի պոկվելու արդյունքում։ Նշենք, որ Մարյանովը նկարահանվել է բազմաթիվ […]

«Չեն ուզում հրաժարվել «քաղաքական քմահաճույքներից»»

Երկրի պետական անկախությունն ապահովելու նպատակով ազգային վերնախավը պետք է ցանկանա և ունակ լինի ինքնուրույն վերահսկել և ուղղորդել երկրի ներքին կյանքն ու ճշգրիտ պատկերացում ունենա արտաքին աշխարհում տեղի ունեցող գործընթացների էության վերաբերյալ: Հայաստանի պարագայում այդ ցանկությունն ու ունակությունը բացակայում են և այդ է պատճառը, որ այստեղ չկա գիտելիքի վրա հիմնված քաղաքականություն վարելու ընդունակ սուբյեկտ՝ պետական ինստիտուտները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված