11 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Բավականին համարձակ քաղաքակնություն է որդեգրել»

«Վերջին տարիներին բյուջեի գլխավոր ցուցանիշը եղել է ընթացիկ և կապիտալ ծախսերի հարաբերակցությունը», – այսօր բյուջեի քննարկման ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում  նշեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ «Ցավոք, վերջին տարիներին մենք կապիտալ ծախսերի շատ փոքր չափաբաժիններ ենք ունենում։ Եկող տարի նախատեսվում է մոտ 100 միլիարդով ավելացնել բյուջեն, որից 70 միլիարդը գնալու է դեպի կապիտալ […]

Հիմա էլ առաջարկում են «հղի կին» ասելու փոխարեն «հղի մարդիկ» ձեւը գործածվի

Լինի ընտանիք, պետություն թե անգամ եկեղեցի, ամենակարեւոր հանգամանքը սիրո ու վստահության ձեռքբերումն է: Եթե զավակդ, քաղաքացիդ եւ համայնքիդ անդամը սիրեն ու վստահեն, ինչպես ծնողին ու հորն են վստահում, ուրեմն միասնականության մեծ երազանքը կարող է իրականանալ: Քրիստոս եւ Իր առաքյալները սիրեցին, հոգ տարան ու անգամ կյանք տվեցին, դրա համար նահատակության արյան ամեն կաթիլ սերմ դարձավ՝ նորանոր […]

Կառավարությունը աղքատության խորացման քաղաքականություն է վարում․ Փաշինյան

ԱԺ-ում  շարունակվում են քննարկել   2018 թվականի բյուջեի նախագիծը։  ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ լավատեսական ոչ մի բան    չի տեսում՝ բյուջեի հետ կապված։ «Արդեն 3 տարի մենք կենսաթոշակները, սոցիալական և ընտանեկան նպաստները չենք բարձրացրել, բայց դրան զուգահեռ ունենք գնաճ և շարունակելու ենք այն ունենալ։ Տեսանք, որ 2018-ին 4 տոկոս գնաճ է նախատեսվում, […]

Ռուզաննա Խաչատրյանը «խփում» է Վիգեն Սարգսյանի՞ն

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը մեծ աղմուկ բարձրաձցրեց, ինչի առնչությամբ պարզաբանում պետք է ներկայացնի ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ «Տպավորություն է, որ տիկին Խաչատրյանը խոսում է Վիգեն Սարգսյանի մասին։ Ճիշտ կլինի, որ այս իրավիճակում պաշտպանության նախարարը հստակ պարզաբանումներ տա […]

«Քոչարյանին 3 օր պադվալում պահել են»

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 30-ին շարունակվում է  «Իգլա»-ի գործով դատաքննությունը: Այսօրվա դատական նիստում ցուցմունք է տալիս ամբաստանյալ,ԼՂՀ  Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը: «Իգլա» -ի մասով ցուցմունքն ավարտելուց հետո Սամվել Բաբայանը ցուցմունք է տալիս նաև փողերի լվացման մասով առաջադրված մեղադրանքի շուրջ: «Ինձ  Մոսկվայում պարտք են եղել 35 […]

Սկանդալային առաջարկ ՄԱԿ-ին՝ հանուն տրասգենդերների

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դիմել է ՄԱԿ-ին՝ խնդրելով կազմակերպության փաստաթղթերում փոխարինել «հղի կանայք» տերմինը «հղի մարդիկ»-ով, որպեսզի այդ փաստաթղթերում կարողանան ներառվել նաեւ տրանսգենդերները։ Այդ մասին հայտնում է  The Times-ը։ Բրիտանիայի կառավարությունում գտնում են, որ «հղի կանայք» տերմինը բացառում է տրանսսեքսուալներին, ովքեր ծնողներ են դառնում։  

Նվազագույն աշխատավարձի բարձրացումն անխուսափելի է

«Աշխատավարձերի բարձրացումն անխուսափելի է,  սակայն դրա համար տնտեսությունը պետք է աճ   գրանցի»,-  այսօր խորհրդարանում 2018-ի  բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ «Որևիցե մեկը չի ասում, որ անխուսափելի է նվազագույն աշխատավարձերի բարձրացումը՝ որպես սոցիալական գործիք։ Տնտեսությունը աճելուն զուգահեռ իր հետևից քաշելու է նաև աշխատավարձերը։ Երբ ժամանակի ընթացքում գործազրկությունը նվազում է, տնտեսությունը սկսում է […]

Ստրկամտությունը չափ ու սահման չունի (տեսանյութ)

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Թուրքմենստանի Անկախության օրվա կապակցությամբ երկրի նախագահ Ղունբանղուլի Բերդիմուհամեդովն ընդունել է Թուրքմենստանի մարզերի ղեկավարներին և կառավարության անդամներին,ովքեր Բերդիմուհամեդովին են տեղեկացրել իրենց հաջողությունների մասին և նախագահին են նվիրել ոսկյա արձաններ… Ոսկյա արձանների դիմաց Բերդիմուհամեդովը մարզերի ղեկավարներին և կառավարության պաշտոնյաներին պարգևատրել է շքանշաններով…Սակայն համացանցում մեծ աղմուկ է բարձրացել,երբ օգտատերերն ունկնդրել են,թե […]

Հայկական կոխ Վանաձորում

Հոկտեմբերի 28-ին Վանաձորում կայացել է հայկական կոխ ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության առաջին առաջնությունը, որին ներկա են գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, հայկական կոխ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Վաղինակ Գալուստյանը, հունահռոմեկան ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, Վանաձորի քաղաքապետը: «Հայկական կոխ ըմբշամարտի զարգացումը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է: Կա […]

Բյուջե 2018. Կարեն Կարապետյանի տեսլականը

ՀՀ վարչապետի ելույթը ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ  2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացման կապակցությամբ Հարգելի գործընկերներ, այսօրվանից մեկնարկում են Հայաստանի Հանրապետության 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Մաղթում եմ և հույս եմ հայտնում, որ կլինեն արդյունավետ քննարկումներ: Նաև մեր պատրաստակամությունն ենք հայտնում՝ բոլոր հարցերին բաց, հրապարակային, կոնստրուկտիվ, օպտիմալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի