20 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

Սեֆիլյանի գործով ամբաստանյալը դատի ժամանակ քնեց

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Սեֆիլյանի և մյուսների» գորրծով դատական նիստը:

Մեղադրողները  հրապարակեցին  «Հիմնադիր խորհրդարանի» համախոհների բնակարանների եւ մարզային գրասենյակների խուզարկությունների արձանագրությունները: Ամբաստանյալ Ներսես Պողոսյանը նկատեց, որ մեղադրողները դասը սխալ են պատմում ու դանդաղ:

Դատական նիստի ընթացքում Ներսես Պողոսյանը անվրդով քնած էր:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ:

Այս գործի շրջանակում մեղադրանք է առաջադրված նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին, Հովհաննես Պետրոսյանին ու Գալուստ Գրիգորյանին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ