28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Շանթ Հարությունյանի գործով երկու անձ այսօր ազատ են արձակվել

Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատապարտված Մկրտիչ Հովհաննիսյանը այսօր ազատ է արձակվել:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից տեղեկանում ենք , որ Մկրտիչ Հովհաննիսյանի պատժի կրման ժամկետն ավարտվել է: Նրա պատժի կրման ժամկետն ավարտվում է նոյեմբերի 5-ին, սակայն քանի որ նոյեմբերի 5-ը կիրակի է, ապա նա ազատ է արձակվել այսօր:

Մկրտիչ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ` որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել: Նա  մեղավոր էր ճանաչվել  ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասի և ՀՀ ՔՕ-ի 316-րդ հոդվածի 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ:

Ավելի վաղհայտնել էինք, որ այսօր ազատ է արձակվել նույն գործով եւս մեկ դատապարտյալ՝ Ալեք Պողոսյանը:

Հիշեցնենք, Շանթ Հարությունյանն ու ընկերները մեղավոր են ճանաչվել 2013 թվականնի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում խուլիգանություն եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու համար։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ